Մենք ապահովել ենք Ամուլսարում ակտիվիստների ներխուժումը դադարեցնելու մասին դատարանի վճիռը. Ոստիկանապետ |aysor.am|
08:30 - 24 հուլիսի, 2019

Մենք ապահովել ենք Ամուլսարում ակտիվիստների ներխուժումը դադարեցնելու մասին դատարանի վճիռը. Ոստիկանապետ |aysor.am|

aysor.am։ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ասաց՝ ոստիկանները կատարել են դատարանի վճիռը։

«Կա հարուցված քրեական գործ, նախաքննություն է իրականացվում, կար դատարանի վճիռ՝ ակտիվիստների ներխուժումը դադարեցնելու, մենք ապահովել ենք դատարանի վճիռը», - ասաց ոստիկանապետը։

Նրա խոսքով՝ այս պահին սպասում են փորձագետների եզրակացությանը, և այդ եզրակացության պարագայում արդեն որոշում կկայացնեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել