Պուտինն ու Էրդողանը այսօր հանդիպելու են մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում |azatutyun.am|
06:48 - 27 օգոստոսի, 2019

Պուտինն ու Էրդողանը այսօր հանդիպելու են մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հանդիպելու են մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում: Երկու երկրների ղեկավարները քննարկելու են սիրիական պատերազմի և ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր։ Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։

Էրդողանի այցը համընկնում է Սիրիայի զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում ապստամբների դիրքերին ավիահարվածներ հասցնելու հետ, որտեղ Ռուսաստանը և Թուրքիան ապառազմականացված գոտիներ են ստեղծել:

Նախօրեին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ասել է, որ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի կողմից Իդլիբում բռնությունների հետ կապված մտահոգություններ ունի և հույս կա, որ այս խնդիրները կլուծեն։

Hurriyet Daily News- ի փոխանցմամբ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքական զինուժը շուտով կմտնի Սիրիա։

Թուրքիան, որը պաշտպանում է սիրիական ապստամբ ուժերին, որոնք փորձում են տապալել Ասադի ռեժիմը, համագործակցում է ԱՄՆ-ի հետ Թուրքիայի սահմանի մերձակայքում անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ:

Թուրքիան միաժամանակ ընդդիմանում է ԱՄՆ աջակցությանը Սիրիայի քրդերին։

Մոսկվան և Իրանը Սիրիայի կառավարության հիմնական ռազմական աջակիցներն են: 2015 թվականից Ռուսաստանը էականորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում, ուղարկելով այնտեղ մոտ 4000 զինվորական և ռազմական կործանիչներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել