Սիրիայում մայիսին քիմիական հարձակման պատասխանատվությունը կրում է Ասադի ռեժիմը․ Փոմփեո |azatutyun.am|
10:04 - 27 սեպտեմբերի, 2019

Սիրիայում մայիսին քիմիական հարձակման պատասխանատվությունը կրում է Ասադի ռեժիմը․ Փոմփեո |azatutyun.am|

azatutyun.am։ Սիրիայում այս տարվա մայիսին ենթադրյալ քիմիական հարձակման պատասխանատվությունը կրում է Բաշար ալ-Ասադի ռեժիմը, այսօր Նյու Յորքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ հավելելով, որ հարձակման մանրամասներն ուսումնասիրել է ամերիկյան հետախուզությունը:

Մայիսի 19-ին տեղի ունեցած հարձակումից անմիջապես հետո պաշտոնական Վաշինգտոնը Մոսկվային և Դամասկոսին մեղադրել է սիրիական քաղաքացիական օբյեկտները անխնա ռմբակոծելու համար:

Լրագրողների հետ զրույցում Փոմփեոն հայտնել է նաև նոր պատժամիջոցների մասին, որոնք Միացյալ Նահանգները սահմանում է ռուսաստանյան երկու ընկերությունների նկատմամբ: Այդ ընկերությունները, ըստ Փոմփեոյի, սիրիական կառավարությանը վառելիք են մատակարարել:

Պաշտոնական Մոսկվան «քաղաքական անխոհեմություն» է որակել Վաշինգտոնի այդ որոշումը՝ պնդելով, որ «սև ցուցակում» հայտնված ընկերությունները Սիրիա վառելիք են տեղափոխել ռուսաստանյան զինուժի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել