Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից
15:59 - 01 հունիսի, 2020

Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Երեխաների պաշտպանության օրը լավ լուր ստացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին։

Վստահ եմ՝ մեր Նազելիին խաղաղ և հաջողություններով լեցուն կյանք է սպասում՝ հոգատար ու սիրող մարդկանցով շրջապատված։

Ի դեմս նրա, մաղթում եմ մեր բոլոր մանուկներին անհոգ ու ապահով մանկություն, որակյալ կրթություն ու պայծառ հեռանկարներ։

Իսկ մենք՝ մեծահասակներս կձգտենք ապահովել մեր երեխաների լավագույն ապագան։

Շնորհավորում եմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել