ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Գյումրու փակ տիպի հաստատություններում
20:07 - 23 հուլիսի, 2020

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Գյումրու փակ տիպի հաստատություններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի(ԱԱՏՄ) Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ռեժիմով հերթական ստուգայցն են իրականացրել Գյումրի և Արթիկ քաղաքներում:

Գյումրիում ուժեղացված ստուգայց անցկացվել էր երկու օր առաջ ևս։ Ստուգայցերի շրջանակն այսօր ընդգրկել է մասնավորապես «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ը, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը:

Այցի և արդյունքների մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն:

Փակ տիպի այս հաստատություններում, որտեղ աշխատում են 14-օրյա հերթափոխով, բոլոր աշխատակիցները հետազոտվում են մինչ հերթափոխն ընդունելը:

Դիտարկման արդյունքում արձանագրվել է, որ «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ում և «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն»-ում հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուները նշանակված են, ստեղծված է օպերատիվ շտաբ՝ իր պատասխանատուով:

Գրանցամատյաննեը պատշաճ լրացված են, երեխաներին խնամքի կենտրոնում օրական ջերմաչափում են նույնիսկ երեք անգամ:

Ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցները, դիմավահանները, ախտահանիչները, հպման մակերեսների համար օգտագործվում է սպիրտի 70 տոկոսանոց լուծույթ, սանհանագույցներում առկա են մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել