Չէ բայց դուք պատկերացրեք. Մարդը Հայաստանի միակ ազատ հեռուստաընկերությունը փակել է, ՄԻԵԴ-ում էդ գործով Հայաստանը պարտվել է, հիմա նրան հարցնում են «ինչու՞»՝ ասում է «թղթերով ամեն ինչ կարգին է եղել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը։ Վերջինս մասնավորապես գրել է․
 
«Մարդը Թեղուտի բնակիչներին ունեզրկել է, թողել է մի վիճակում, որ հացին «կակա» ասեն, Հայաստանը այդ գործով ՄԻԵԴ-ում պարտվել է, հարցնում են «ինչու՞»՝ ասում է «հայցադիմումը լավ չէին լրացրել»։ Մարդը՝ դատավորը, արդարադատություն իրականացնողը, արդարություն հաստատողը թույլ է տվել, որ անարդարություն հաստատվի, մարդիկ կյանքը վատնեն արդարության համար պայքարում, որովհետև «պակաս թղթեր կան»։ Էս որակի մարդուն իսկի ԺԵԿ-ի պետ չեն ընտրում էլ ուր մնաց դատավոր՝ մի դատարանում, որտեղ ընդդիմությունը գուցե գնալու է վիճարկելու ընտրությունների արդյունքները՝ օբյեկտիվորեն չունենալով պեչատած ապացույց, որ դրանք կեղծվել են։
 
Բայց արի ու տես, որ այս մարդուն 84 չափահաս մարդ փակ քվեախցիկում, իր խղճի առաջ միայնակ գտնվելով քվեարկել է ու դարձրել ՍԴ դատավոր։ Ուզում եմ հատուկ ֆիքսենք, որ ամեն մեկը իր խղճի առաջ միայնակ, գաղտնի պայմաններում պատասխանատվություն է վերցրել այն հետևանքների համար, որոնք լինելու են Հայաստանի պագայի համար։
 
Այդ մարդիկ դավաճանել են իրենց վրա հույս դրած մարդկանց, այդ մարդիկ դավաճանել են իրենց հռչակած սկզբունքները, այդ մարդիկ վերջին երեսպաշտներն են ու ստախոսները, որոնք արժանի չեն ոչ մի լավ վերաբերմունքի։
Այս գորոծով, սակայն, ես ինձ «գցված» չեմ զգում։ Որովհետև դեռ փետրվարի 17-ին ես ու կուսակցական ընկերներս ուղիղ հարցեր էինք տվել նրանց։ Մասնավորապես ի թիվս այլ հարցերի հարցրել էինք նաև.
 
- Ի՞նչ սկզբունքներ և չափորոշիչներ է կիրառվելու նոր դատավորների նկատմամբ։ Մասնավորապես․ կարո՞ղ են նրանց թվում լինելձեր քաղաքական թիմի անդամներից։
- Հնարավո՞ր է, որ այս փոփոխությամբ հեռացվող ներկայիս ՍԴ անդամներից որևէ մեկը ընտրվի նոր ՍԴ դատավոր։
- Բացի իրավական ակտերում այժմ ամրագրված երաշխիքներից դատարանի անկախության ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ կարող եք ներկայացնել։ Հանրային այն մտահոգությունները փարատելու համար, թե ապագա դատարանը ևս կարող է կախյալ լինել, մեծ քայլ կլինի, եթե հրապարակեք այն անձանց անունները կամ շրջանակը, որոնց կառավարությունը առաջադրելու է ՍԴ դատավորի թեկնածու։
 
Այս հարցերի պատասխանները չենք ստացել ոչ մենք, ոչ հանրությունը։ Փոխարենը որոշ շրջանակներ մեզ մեղադրում էին մինչև վերջ և անվերապահ «Այո» չասելու, հեղափոխությունից հեռանալու, «կողմ ըլլալով դեմ ըլլալու» մեջ։
 
Առաջ, հիմա ու հետայսու ևս մեզ համար չկա այնպիսի քաղաքական ուժ, որին կարելի է անվերապահ վստահել, չկա իրավիճակ, որի հանգուցալուծման վրա չի կարելի կասկածել ու մենք միշտ ու հետևողականորեն տալու ենք այն ցավոտ հարցերը, որոնք թույլ կտան պարզել թե ինչ են մտածել կառավարող ուժի ներկայացուցիչները։ Այստեղ մի նյուանս կա միայն՝ այդ հարցերը տալիս մենք ձեր աջակցությունն ենք գտնելու թե՞ կշտամբանքը և հետևաբար դուք իմանալու՞ եք մեր գլխի գալիքը, թե՞ ամեն անգամ խաբված ենք լինելու։ Սիրտներդ լեն պահեք՝ լավ է լինելու»։