Եվրահանձնաժողովում դատապարտել են սոցցանցերում Թրամփի օգտահաշիվների արգելափակումը |tert.am|
15:37 - 13 հունվարի, 2021

Եվրահանձնաժողովում դատապարտել են սոցցանցերում Թրամփի օգտահաշիվների արգելափակումը |tert.am|

tert.am: Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վերա Յոուրովան հայտարարել է, որ սոցիալական ցանցերի կողմից ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին «լռեցնելու» անհասկանալի չափանիշները կարող են սպառնալլիք հանդիսանալ խոսքի ազատությանը, գորւմ է ria.ru-ն։

«Թեև կարծում եմ, որ Թրամփի կողմից բռնության անպատասխանատու հրահրումն արժանի էր պատասխան գործողությունների, ակնհայտ է՝ այևս այս կերպ չենք կարող շարունակել։ Այն փաստը, որ տեխնոլոգիական ընկերությունները կարող են անհասկանալի չափանիշների հիման վրա և առանց հսկողության ԱՄՆ-ի գործող նախագահին լռեցնել, կարող է վտանգավոր լինել խոսքի ազատության համար»,- հայտարարել է Յոուրովան Politico պարբերականին:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ են «կարգավորման ավելի կոշտ միջոցներ»։

Յոուրովան նշել է, որ վերջերս տեխնոլոգիական հարթակների գործունեության կարգավորման համար ԵՄ-ում ներկայացված Digital Services Act և Digital Markets Act օրինագծերը «կբարձրացնեն առցանց հարթակների հաշվետվողականությունը և կհստակեցնեն անօրինական բովանդակության հեռացման կանոնները», սակայն ժամանակ կպահանջվի, որպեսզի նոր նորմերը սկսեն գործել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել