Իսրայելը շարունակում է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, պատասխան հրթիռներ են արձակվում իսրայելական քաղաքների ուղղությամբ |tert.am|
10:29 - 18 մայիսի, 2021

Իսրայելը շարունակում է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, պատասխան հրթիռներ են արձակվում իսրայելական քաղաքների ուղղությամբ |tert.am|

tert.am: Իսրայելական կողմը շարունակում է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, զուգահեռաբար պաղեստինցիները շարունակում են հրթիռներ արձակել իսրայելական քաղաքների ուղղությամբ, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ այդ ընթացքում ակտիվանում են հրադադարին ուղղված դիվանագիտական ջանքերը։

Իսրայելցի զինվորականները պատասխան կրակ են բացել նաև Լիբանանի ուղղությամբ, քանի որ Լիբանանի տարածքից 6 հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ։

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել են, որ լիբանանյան բանակի հետ ուժեղացրել են վերահսկողությունը երկրի հարավային շրջաններում։

Հայտնի է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երրորդ հեռախոսազրույցն է ունեցել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուի հետ և աջակցություն հայտնել հրադադարի հաստատմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել