ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Մոսկվան պնդում է՝ Հայաստանն է ԵԱՏՄ-ի անդամակցության հիմնական շահառուն
 |azatutyun.am|

Մոսկվան պնդում է՝ Հայաստանն է ԵԱՏՄ-ի անդամակցության հիմնական շահառուն |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Մոսկվան վերստին պնդում է՝ Հայաստանն է ԵԱՏՄ-ի անդամակցության հիմնական շահառուն։ «Վերջին տարիներին Հայաստանի առևտրի և տնտեսության աճը վկայում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության հիմնական շահառուն է», - հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ շեշտելով, որ Ռուսաստանի մասնակցությամբ տնտեսական այդ դաշինքից «օգուտները ակնհայտ են»։ Թվարկելով այդ «օգուտները»՝ Օվերչուկն առանձնացրել է «էներգետիկ և պարենային անվտանգության ապահովումը», «տնտեսության զարգացման համար կայուն պայմանների ստեղծումը», «առանց խոչընդոտների մուտքը հսկայական շուկա»։ «Ունենք թարմ վիճակագրություն 11 ամիսների կտրվածքով․ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 11,6 միլիարդ դոլար է, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար։ Մինչդեռ առևտուրը [Հայաստանի] ԵՄ-ի հետ մի քանի անգամ քիչ է և նվազում է։ Սա այն է, ինչի մասին խոսում է տնտեսությունը և իրականությունը»,- հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Կառավարությունն անցած շաբաթ հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն՝ «այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել»։ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ասել է, որ տեղեկացել են այդ որոշման մասին և պատրաստվում են ուսումնասիրել այն։ Օվերչուկն ավելի վաղ Հայաստանի կողմից Եվրամությանն անդամակցելու գործընթացի քննարկումը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ էր դիտարկել։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին վերահաստատել է՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկության հետ։ Հիշեցնելով Օվերչուկի հայտարարությունը՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է․ - «Երկու կառույցներն աշխատում են տարբեր սկզբունքներով, ազատ առևտրի տարբեր գոտիներ են»։ Հայաստանի լեգիտիմ իշխանության որոշումն է սկսել գործընթաց՝ միանալու ցանկացած միջազգային կառույցի, որտեղ սպասում են իրենց, սակայն, Լավրովի խոսքով, կառավարության, իշխանությունների պատասխանատվությունն է կշռել բացասական ու դրական կողմերը։
Այսօր 14:50
Որևէ պարագայում չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Պապոյանը՝ շուկաների դիֆերսիֆիկացման մասին
 |1lurer.am|

Որևէ պարագայում չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Պապոյանը՝ շուկաների դիֆերսիֆիկացման մասին |1lurer.am|

1lurer.am: Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Կառավարության որոշմանը: «Մենք կդառնանք մի պետություն, որ եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսությունների հետ էլ բան կպատահի, և այդ դեպքում մեզ հետ ոչ մի բան չի պատահի: Դա նշանակում է՝ դու պետք է մրցունակ ապրանքներ արտադրես և արտահանես աշխարհի տարբեր տեղեր… Հետևաբար պետք չէ փոխարինել (ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին է խոսքը- խմբ.), պետք է ծավալները այստեղ պահել՝ ԵԱՏՄ-ում, ավելացնել, մեծացնել, մյուսների հետ էլ ավելացնել ու մեծացնել… Այս առումով առևտրային թիվ 1 գործընկերը ԱՄԷ-ն է: Մեր առևտրային խոշոր գործընկերների մեջ Ռուսաստանի հետ կա Չինաստան, ԵՄ և այսպես շարունակ»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ ԱՄԷ-ի հետ Հայաստանի ապրաքաշրջանառությունը 40 տոկոսից ավելի է դարձել, հում ոսկին հանած՝ ԱՄԷ-ի հետ ապրաքաշրջանառությունը 18 տոկոս է դարձել, մինչդեռ մի քանի տարի առաջ 4-5 տոկոս էր: «Հիմա սա դիվերսիֆիկացիա՞ է, թե՞ դիվերսիֆիկացիա չէ: Դիվերսիֆիկացիա է: Պետք է շարունակել. Իրանն էլ է թիրախային երկիր այդ առումով, Չինաստանը, ԵՄ-ն: ԵՄ-ի մասով, այո՛, ունենք խնդիր: ԵՄ-ի մասով ամենամեծ պրոբլեմն այն է, որ նախկինում մենք համարվում էինք ցածր եկամուտներով երկիր, օգտվում էինք GSP+ -ի արտոնություններից, այսինքն՝ մաքսատուրք չէինք տալիս կամ քիչ էինք տալիս: Հիմա համարվում ենք միջին եկամուտներով երկիր, համարյա 8500 դոլար է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն, և 8500 դոլարի պարագայում GSP+ արտոնությունից զրկվել ենք»,- ասաց նա: Նախարարը նկատեց, որ այս պարագայում որոշ ոլորտներում, օրինակ՝ տեքստիլի, որոշակի դժվարություններ առաջացել են, սակայն փորձում են այդ ոլորտներին աջակցել, որպեսզի մրցունակություն ապահովվի, և պատմականորեն ԵՄ-ում ձևավորված շուկաները չկորցնեն:
14:10 - 13 հունվարի, 2025
ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ՀՀ նախագիծը երկրին ընտրության առաջ է կանգնեցնում. Օվերչուկ |arm.sputniknews.ru|

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ՀՀ նախագիծը երկրին ընտրության առաջ է կանգնեցնում. Օվերչուկ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը երկրին կանգնեցնում է ընտրության առաջ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հայտնել էինք, որ հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկել խորհրդարան: «ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու ասոցիացիաներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Պատկերացնել, որ այս երկու միություններն ինչ-որ պահի կհամախմբվեն՝ անհնար է։ Այդ պատճառով Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծն ՀՀ-ին ընտրության առաջ է կանգնեցնում»,- պարզաբանել է Օվերչուկը։ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների խզման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 80 %-ով: «Այսպիսով, սովորական մարդիկ կկորցնեն եկամուտները, աշխատանքը և կսկսեն թանկվճարել ամենաանհրաժեշտ բաների համար։ Փոխարենը նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան եվրոպական երկրների հետ առանց վիզայի ռեժիմ, իսկ բուն Հայաստանը՝ բնակչության թվաքանակի կրճատում։ Այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում Է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցությունը կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ»,- կարծում է Օվերչուկը։ ՌԴ փոխվարչապետի տեսանկյունից, եթե օրինագծի մշակողները ազնիվ լինեին ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրների նկատմամբ, ապա կարող էին նախագիծը միանգամից լրացնել Միությունից Երևանի դուրս գալու մասին հոդվածով:
21:05 - 09 հունվարի, 2025
ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցավ Բելառուսին |azatutyun.am|

ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցավ Բելառուսին |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարեց, որ Մինսկը ողջ պատասխանատվությամբ կստանձնի այդ առաքելությունը և կանի հնարավորն՝ ասոցիացիայի հետագա զարգացման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի դեկտեմբերի 26-ին, ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ, հայտարարեց, որ հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքեց․ - «Ո՞րն է ձեր խնդիրը, շատ հեռու ե՞ք Մինսկից»։ Լուկաշենկոն նաև հայտարարեց, թե դեռ կքննարկեն Հայաստանի դիմումը: Փաշինյանը հակադարձեց՝ շեշտելով՝ քննարկելու հարց չկա, արդեն արել է իր հրապարակային հայտարարությունը, և այն մնում է ուժի մեջ։ Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարացան, երբ Լուկաշենկոն Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան որակեց որպես «ազատագրական պատերազմ»: Փաշինյանը հայտարարեց, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ այն գլխավորում է Ալեքսանդր Լուկաշենկոն։
12:44 - 02 հունվարի, 2025
Հաստատվել է «ԵԱՏՄ-ի և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը

Հաստատվել է «ԵԱՏՄ-ի և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը

Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, ի թիվս այլ որոշումների, հաստատվել է նաև «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Համաձայնագիրն ուղղված է միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցմանը, ԵԱՏՄ մաքսային սահմանով և երրորդ կողմերի մաքսային սահմաններով ապրանքների փոխադրումների իրականացման համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու անդրսահմանային մատակարարումների անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը։ Համաձայնագիրն էական նշանակություն ունի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության տարանցիկ ներուժի իրացման, այլ նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Այն ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ-պետություններում համապատասխան ներպետական ընթացակարգերի ավարտից հետո։
13:11 - 28 դեկտեմբերի, 2024
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել
 |1lurer.am|

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել |1lurer.am|

1lurer.am: ԵԱՏՄ-ի մասնակից երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշել են Իրանին միությունում դիտորդի կարգավիճակ տրամադրել։ Այսպիսով՝ ԵԱՏՄ-ում երեք դիտորդ երկիր կա։ Նախկինում այս կարգավիճակը ստացել էին Ուզբեկստանն ու Կուբան։ Դիտորդի կարգավիճակը թույլ է տալիս հրավերով մասնակցել ԵԱՏՄ մարմինների նիստերին՝ չմասնակցելու որոշումների կայացմանը և իրավունք ունենալ ստանալու ոչ գաղտնի փաստաթղթեր: ԵԱՏՄ-ի լիիրավ անդամներն են Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Հինգշաբթի ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի 10 ամսվա ընթացքում աճել է 12,8%-ով, ապրանքների արտահանումն Իրան աճել է 16 %-ով, ներմուծումը՝ 8 %-ով։ Ակնկալվում է, որ 2025 թվականին միության և Իրանի միջև ուժի մեջ կմտնի ազատ առևտրի լայնածավալ համաձայնագիրը, որը նախատեսում է ապրանքների 90 %-ի նկատմամբ անմաքս ռեժիմի սահմանում փոխադարձ առևտրում։
22:02 - 26 դեկտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ելույթով ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ կառույցներում և նշեց կատարված աշխատանքի հիմնական ուղղությունները։  Փաշինյանը ներկայացրեց, որ Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները կենտրոնացած են եղել տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների վրա, ներառյալ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացում, միջազգային կապերի ամրապնդում։ Նա ընդգծեց նաև կոոպերացիոն ներուժի զարգացումը, թվային տեխնոլոգիաների կիրառումն ու ագրոարդյունաբերական համալիրում նորարարական լուծումների ներդրումը՝ որպես նախագահության առաջնահերթ ուղղություններ։ Վարչապետը նշեց, որ Հայաստանի նախագահության շրջանի գործողությունների ծրագիրը հիմնվել է իր հունվարյան ուղերձում նշված ուղղությունների վրա։ «Ծրագիրը հագեցած էր և արտացոլում էր արդիական հարցեր։ Վստահ եմ, որ հանձնաժողովի անդամները մանրամասնորեն կքննարկեն ծրագրի իրականացման արդյունքները»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանը հատուկ երախտագիտություն հայտնեց խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևի գլխավորած հանձնաժողովին՝ Հայաստանի նախաձեռնությունների իրագործմանը աջակցելու և կատարված աշխատանքի համար։ ՀՀ վարչապետը նշեց, որ այս նիստի ընթացքում քննարկվելու են մի շարք կարևոր և արդիական հարցեր, որոնք ուղղված են ԵԱՏՄ հետագա զարգացմանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։    
16:44 - 26 դեկտեմբերի, 2024
Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով |tert.am|

Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով |tert.am|

tert.am: Հայաստանի աշխատանքն ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է. դա օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ ԱՊՀ-ին. այսպես է պատասխանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՊՀ-ում Երևանի դերի մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը: «Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին,  նրանք դադարեցրել են մասնակցությունը: Այնուհանդերձ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում:  Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այնպես որ, սա երկկողմանի ճանապարհ է. դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։Պեսկովը նաև ասել էր, որ Կրեմլում ակնկալում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապով կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին: Առավոտյան Փաշինյանը հայտնել էր, որ քովիդի ախտորոշման պատճառով չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում կկայացնի մինչև օրվա վերջ:
15:49 - 25 դեկտեմբերի, 2024
Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ-ում բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել․ Վաղարշակ Հակոբյան |armenpress.am|

Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ-ում բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել․ Վաղարշակ Հակոբյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը ամփոփեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության տասնամյակը։  Վաղարշակ Հակոբյանն ընդգծեց, որ հատկապես վերջին 5-6 տարիներին Հայաստանի Հանրապետության գործառույթները ԵԱՏՄ-ում գնահատվել են որպես արդյունավետ։  «Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել։ Մենք կարողացել ենք ունենալ այն տնտեսական աճը, որը նաև միջազգային մեր գործընկերների կողմից բավականին բարձր է գնահատվել՝ չնայած համաշխարհային բազմաթիվ մարտահրավերներին։ Նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է ապահովել այն ցուցանիշները, որը մենք ունենք»,- ասաց  Հակոբյանը։  Նա նաև նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը նպաստեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր որակի ապահովմանը և միգրանտների ներհոսքին, որը թե՛ քանակապես, թե՛ որակապես նոր իրավիճակ բերեց Հայաստանի Հանրապետություն։   Հանձնաժողովի նախագահը շեշտեց Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ն աշխարհին կապող կարևորագույն օղակի դերը։ Վերջին շրջանում կնքված համաձայնագրերից հատկապես կարևորվեց ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում ԵԱՏՄ ամբողջ շուկայի համար։  «Հայաստանի դերը կարևոր է հատկապես այն պատճառով, որ մենք ԵԱՏՄ անդամ երկրներից միակն ենք, ցամաքային սահման ունենք Իրանի հետ»,- նշեց Հակոբյանը։
16:24 - 16 դեկտեմբերի, 2024
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար․ ԵՏՀ նախարար |armenpress.am|

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար․ ԵՏՀ նախարար |armenpress.am|

armenpress.am: «Խաղաղության  խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար, քանի որ այն նախատեսում է զարգացնել հանրապետության երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը հարևան երկրների հետ։ Այս մասին Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը: «Միաժամանակ, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ ինտեգրման շնորհիվ  «Խաղաղության  խաչմերուկ» նախագիծը հնարավորություն ունի տարածաշրջանում դառնալու կարևոր օղակ ԵԱՏՄ հուսալի և կայուն տրանսպորտային հիմնակառուցվածքի ձևավորման գործընթացում։ Նախագծի հիմնական նպատակը միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի թողունակության ավելացումն է և տրանսպորտային կապերի ամրապնդումը հարևան երկրների հետ»,- ասել է ԵՏՀ նախարարը։
11:10 - 16 դեկտեմբերի, 2024
ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. վարչապետ

ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,Նիստի հարգելի մասնակիցներ, Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա եզրափակիչ հանդիպմանը։ Նախ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ այսօրվա հանդիպման հյուրընկալության և բարձր մակարդակով կազմակերպման համար։ Հարգելի Օլժաս Աբայի, ընդունեք շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։ Համոզված եմ, որ Ձեր փորձը, բարձր պրոֆեսիոնալիզմը և գործարարական հատկությունները կօգնեն Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ լուծել Ղազախստանի Հանրապետության շահերն առաջ տանելու խնդիրները։ Գործընկերներ, Ժամանակակից իրողությունների պայմաններում ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը՝ տարբեր մասշտաբների ներդրում ունենալով մեր պետությունների տնտեսական աճի դինամիկայի մեջ։ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը բազային սկզբունք է։ Համագործակցության արդյունավետությունը գնահատելու առանցքային չափանիշներից մեկը, իհարկե, մնում է փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, ինչն ամրագրված է Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղություններում։ Այս համատեքստում մենք ողջունում ենք Հանձնաժողովի ջանքերը՝ դինամիկան վերլուծելու և խոչընդոտների առաջացման և վերացման հիմնական միտումները բացահայտելու գործում: Այս անընդհատ աշխատանքը մշտապես մնում է մեր ուշադրության կենտրոնում, և դրա վերջնական նպատակը մեր երկրների բիզնեսի համար նոր հնարավորություններ ստեղծելն է: Նաև կարևոր ենք համարում Էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը։ Սա թույլ կտա ոչ միայն հեշտացնել թվային առևտրի ընթացակարգերը, այլև գործընթացի բոլոր մասնակիցների համար ստեղծել ավելի կանխատեսելի և կայուն միջավայր, որն իր հերթին կդառնա ԵԱՏՄ ներքին շուկայի կայուն գործունեությունն ապահովելու ևս մեկ գործիք։ ԵԱՏՄ-ի նպատակների և խնդիրների իրականացման տեսանկյունից առանցքային տարր էր կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ Սա նշանակալի քայլ է մեր երկրներում արդյունաբերության մրցունակության բարձրացման ուղղությամբ, և ճիշտ մոտեցում ցուցաբերելու պարագայում կարող է նպաստել բարձր տեխնոլոգիական արտադրանքի ստեղծմանը և արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը։ Մենք աջակցում ենք այս մեխանիզմի հնարավորությունների մասին իրազեկմանը` նպատակ ունենալով հայաստանյան ձեռնարկությունների մասնակցությունը հեռանկարային կոոպերացիոն նախագծերին: Մեր երկրի արդյունաբերական ներուժը, ներառյալ ոսկերչության և դեղագործության ոլորտները, ինչպես նաև ագրովերամշակումը, զարգացման զգալի հեռանկարներ ունի անդամ այլ երկրների գործընկերների հետ համագործակցության շրջանակներում։ Ֆինանսական աջակցության մեխանիզմի արդյունավետ իրականացման համար մենք աջակցում ենք միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկն ընդլայնելու և հայտերի քննարկման ժամկետների օպտիմալացման առաջարկներին, ինչը լրացուցիչ հնարավորություններ կբացի և կարագացնի համատեղ նախաձեռնությունների իրականացման գործընթացը։ Մեկ այլ առանցքային թեմա է ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումը, որտեղ անդամ երկրների հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում։ Այս համատեքստում հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել մեր տարածաշրջանի համար մասշտաբային «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։ Հայաստանի Հանրապետության նախաձեռնած այս նախագիծը, ի վերջո, բարենպաստ պայմաններ կապահովի բոլոր շահագրգիռ պետությունների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ և անդամներ, ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ։ Սակայն գործնականում այս սկզբունքի իրականացումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված նախաձեռնությունների մի մասը լիարժեքորեն չի գործում։ Հաշվի առնելով այս ոլորտի բարդ կառուցվածքը՝ էներգակիրների միասնական շուկայի ձևավորման արդյունավետությունն ու պատշաճ ժամանակին իրականացումը կախված է կողմերի՝ փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։ Վստահ եմ, որ համակարգված մոտեցումը, շահերի համաձայնեցումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնի ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև կարագացնի էներգակիրների միասնական շուկայի ստեղծման գործընթացը։ Հանդիպման հարգելի մասնակիցներ, Վերջում թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի Հանրապետության փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետության և գործնական արդյունքների բարձրացմանը։ Քանի որ սա միջկառավարական խորհրդի այս տարվա վերջին նիստն է, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Խորհրդի բոլոր անդամներին արդյունավետ աշխատանքի և Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացմանն աջակցելու համար: Շնորհակալություն ուշադրության համար»: Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են արդյունաբերական ոլորտում համագործակցությանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում էլեկտրոնային առևտրի զարգացմանը, էներգետիկ ռեսուրսների ոլորտում ընդհանուր շուկայի ձևավորմանը, Եվրասիական տնտեսական միության 2025 թվականի բյուջեի նախագծին և այլն: Ստորագրվել են նիստում ընդունված որոշումների արձանագրությունները:
17:58 - 13 դեկտեմբերի, 2024
ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությանը. ՀՀ վարչապետ |armenpress.am|

ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությանը. ՀՀ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ժամանակակից իրողությունների համատեքստում ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությանը՝ տարբեր մասշտաբների ներդրում ունենալով անդամ պետությունների տնտեսական աճի դինամիկայի մեջ։   Այս մասին վարչապետը հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։  «ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը հիմնարար սկզբունք է։ Համագործակցության արդյունավետությունը գնահատելու առանցքային չափանիշներից մեկն, իհարկե, մնում է փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, որն ամրագրված է Հայաստանի նախագահության առաջնահերթություններում: Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ջանքերը՝ վերլուծելու դինամիկան և բացահայտելու խոչընդոտների առաջացման և վերացման հիմնական միտումները»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ այս շարունակական աշխատանքը մնում է Հայաստանի ուշադրության կենտրոնում, և դրա վերջնական նպատակը Միության անդամ երկրներում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ ստեղծելն է։   «Մենք կարևոր ենք համարում նաև էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը։ Սա ոչ միայն կհեշտացնի թվային առևտրի ընթացակարգն, այլև գործընթացի բոլոր մասնակիցների համար կստեղծի ավելի կանխատեսելի և կայուն միջավայր, որն իր հերթին կդառնա ԵԱՏՄ ներքին շուկայի կայուն գործունեությունն ապահովելու ևս մեկ գործիք», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։  Վարչապետի կարծիքով՝ ԵԱՏՄ-ի նպատակներին և խնդիրներին հասնելու տեսանկյունից առանցքային տարր է եղել համագործակցության նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։  «Սա նշանակալի քայլ է մեր երկրներում արդյունաբերության մրցունակության բարձրացման ուղղությամբ և ճիշտ մոտեցման դեպքում կարող է նպաստել ոլորտում  համագործակցության ընդլայնմանը։ Մենք նպաստում ենք այս մեխանիզմի հնարավորությունների իրազեկմանը` նպատակ ունենալով խրախուսել Հայաստանի ձեռնարկությունների մասնակցությունը հեռանկարային համագործակցության նախագծերին»,- իր խոսքում շեշտել է Փաշինյանը: 
17:37 - 13 դեկտեմբերի, 2024