ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ՀՀ նախագիծը երկրին ընտրության առաջ է կանգնեցնում.Օվերչուկ
 |arm.sputniknews.ru|
21:05 - 09 հունվարի, 2025

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ՀՀ նախագիծը երկրին ընտրության առաջ է կանգնեցնում.Օվերչուկ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը երկրին կանգնեցնում է ընտրության առաջ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 
Հայտնել էինք, որ հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկել խորհրդարան:
 
«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու ասոցիացիաներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Պատկերացնել, որ այս երկու միություններն ինչ-որ պահի կհամախմբվեն՝ անհնար է։ Այդ պատճառով Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծն ՀՀ-ին ընտրության առաջ է կանգնեցնում», - պարզաբանել է Օվերչուկը։
 
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների խզման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 80 %-ով:
 
«Այսպիսով, սովորական մարդիկ կկորցնեն եկամուտները, աշխատանքը և կսկսեն թանկվճարել ամենաանհրաժեշտ բաների համար։ Փոխարենը նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան եվրոպական երկրների հետ առանց վիզայի ռեժիմ, իսկ բուն Հայաստանը՝ բնակչության թվաքանակի կրճատում։ Այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում Է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցությունը կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ», - կարծում է Օվերչուկը։
 
ՌԴ փոխվարչապետի տեսանկյունից, եթե օրինագծի մշակողները ազնիվ լինեին ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրների նկատմամբ, ապա կարող էին նախագիծը միանգամից լրացնել Միությունից Երևանի դուրս գալու մասին հոդվածով:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել