ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով մեծածավալ գործողություններ են կատարվում. Արթուր Պողոսյան |1lurer.am|

«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով մեծածավալ գործողություններ են կատարվում. Արթուր Պողոսյան |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 27-ի հետ կապված քրեական վարույթը գաղտնի ռեժիմով է քննվում, բայց հավաստիացնում եմ, որ այս քրեական վարույթով մեծածավալ և հսկայական գործողություններ են կատարվում: Մարտի 1-ի հետ կապված էլ Քննչական կոմիտեն այս պահին գործողություններ է կատարում: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի գործերին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններին առնվող գործերի քննություններին: «Ես տեղյակ եմ, որ այս գործերով առնվազն մեր հանրությունը և մեր ժողովուրդը սպասելիքներ ունեն, և սպասում են այս գործերով կոնկրետ պատասխանների: Իսկ մենք կոչված ենք, որպեսզի այդ պատասխանների հետ կապված գործողություններ ձեռնարկվեն, որպեսզի մյուս անգամ այստեղ գալիս ասելիք ունենանք»,- ասաց նա՝ հավելելով, որ չնայած մեծ գայթակղություն ունի մանրամասներ ներկայացնելու, թե այս գործերի մասով ինչ աշխատանքներ են կատարվել, բայց այդ գայթակղությանը կդիմանա, որ երբ ՔԿ-ն կոնկրետ արդյունք ունենա, հրապարակի: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ քննչական մարմինը կամ ՀՀ գլխավոր դատախազությունն ի՞նչ հոդվածով են քննում 2020 թվականի նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները՝ միայն Արարատ Միրզոյանի մահափորձի՞, թե՞ նաև իշխանության զավթման: ՔԿ նախագահը պատասխանեց՝ նաև իշխանության զավթման: «Քրեական վարույթներով ՔԿ-ն ակտիվ գործողություններ է իրականացնում՝ նոյեմբերի 9-10-ի իրադարձությունների հետ կապված այս շաբաթ էլ և ամեն շաբաթ: Արդյունքը տեսանելի կլինի հանրությանը: Դրա հետ կապված մենք պարբերաբար հաղորդագրություններ կտարածենք»,- ասաց ՔԿ նախագահը: Անդրանիկ Քոչարյանը հավելեց. «Նոյեմբերի 9-ի գիշերը և 10-ին կատարվել են, ըստ էության, իշխանության զավթման գործողություններ, որին մեկ «կնոպկայի» հարվածով մասնակից էին ապօրինի բազմաթիվ խմբեր»,- ասաց նա՝ նշելով, որ կուզենար ուշադրություն հրավիրել նաև Սեդա Սաֆարյանի զեկույցում նշված զինված խմբերի վրա, որոնք ստացել էին զինվորական համազգեստ և նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն օգտագործվել էին տարբեր նպատակներով: Անդրանիկ Քոչարյանը նաև խոստացավ իր ելույթի շրջանակում ներկայացնել, թե ինչ «հետաքրքիր կապ» կա վերոնշյալ երեք գործերի միջև: Ավելի վաղ Արթուր Պողոսյանը տեղեկացրել էր, որ Արարատ Միրզոյանի մահափորձը կատարելու վերաբերյալ դրվագով 1 անձ կալանավորվել է, գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում է, և որ առաջին 1-2 ամսվա ընթացքում մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և այս պահին արդեն իսկ կան մեղադրական դատավճիռներ: 
14:43 - 12 մայիսի, 2025
Քննչական կոմիտեի նախագահը բանկային զեղծարարությունների հարցով միջնորդագիր է հղել Կենտրոնական բանկի ղեկավարին |armenpress.am|

Քննչական կոմիտեի նախագահը բանկային զեղծարարությունների հարցով միջնորդագիր է հղել Կենտրոնական բանկի ղեկավարին |armenpress.am|

armenpress.am: Բանկային զեղծարարարությունների, խարդախությունների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս:  Այս մասին ԱԺ–ում Քննչական կոմիտեի տարեկան հաղորդման ներկայացմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:  Նա նշեց, որ Քննչական կոմիտեում գործում է առանձին մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում, որը զբաղվում է կիբեռհանցագործությունների տարբեր դրսևորումներով:  «Վերջին ժամանակահատվածում բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր ու բազմաթիվ քրեական վարույթներ ունենք: Մենք հիմա բազմաթիվ բացահայտված քրեական վարույթներ ունենք: Եվ Քննչական կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, թե այդ ոլորտում ինչ բացահայտումներ ունենք: Այն դեպքերով, որոնցով հանցավոր խմբի անդամների որոշ մասնակիցներ գտնվում են Հայաստանում, ունենք լավ արդյունքներ, այսինքն՝ քրեական հետապնդման ենթարկված անձինք և ավարտված վարույթներ ունենք: Սակայն այդ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս»,–ասաց Պողոսյանը:   Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում այլ պետությունների հետ համագործակցության արդյունքում բացահայտել են նաև դեպքեր, երբ այլ պետություններում կատարված հանցագործությունների դերակատարները նաև ՀՀ քաղաքացիներն են:   «Մեզ համար առաջնային խնդիր էր այնպիսի մեխանիզմներ մշակելը, որ կանխենք հետագա խոցելի հատվածները, որոնք հնարավորություն են տալիս, որ հանցավոր կազմակերպության անդամները հափշտակեն այդ գումարները»,–ասաց կոմիտեի նախագահը:  ՔԿ նախագահը ԿԲ նախագահին միջնորդագիր է հասցեագրել, որ այնպիսի գործիքակազմ ու մեխանիզմներ մշակվեն, որ խարդախները հնարավորություն չունենան քաղաքացիներից գումարներ հափշտակել: Ուսումնասիրությունը ցույց  է տվեց, որ այդ գործարքները հիմնականում կատարվում են մի քանի բանկերի միջոցով: Պողոսյանի խոսքով՝ միջնորդագրի քննարկման արդյունքում հանձնաժողով է ձևավորվել, որը հիմա աշխատում է:  Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայիսի 6–ին հայտնել էր, որ վարկային պրոդուկտների հետ կապված խնդիրների բախված և զեղծարարության զոհ դարձած մարդկանց վարկերն այս պահի դրությամբ սառեցված են:  
14:14 - 12 մայիսի, 2025
2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ |armenpress.am|

2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ |armenpress.am|

<diarmenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրեց անչափահասների կողմից կատարված հանցագործությունների հետ կապված վիճակագրությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ անցյալ տարի քննվել է անչափահասների վերաբերյալ 478 քրեական վարույթ, որոնցից 167-ը փոխանցվել է նախորդ տարեթվից, իսկ 311-ը՝ ընդունվել է 2024 թվականին։ Մեծ մասը՝ 300 վարույթ, նախաձեռնվել է Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից, իսկ 11-ը ստացվել է այլ մարմիններից։  «Արձանագրված վարույթներից 60-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան՝ 78 անչափահաս մեղադրյալի վերաբերյալ։ Դրանցից 11-ը վերաբերում են առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 4-ը՝ ավազակության, 10-ը՝ գողության, 1-ը՝ շորթման, 1-ը՝ խուլիգանության, 4-ը՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերին, 26-ը՝ այլ հանցագործությունների»,- ասաց Պողոսյանը։  ՔԿ նախագահի խոսքով՝ 2024-ին քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին որոշում է կայացվել 127 անչափահասի վերաբերյալ՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։  «Քննված վարույթների շրջանակում ձերբակալվել է 69 անչափահաս, որոնցից 58-ը հետագայում ազատվել է։ Դատարան ներկայացվել է 11 միջնորդություն կալանքի վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6-ը՝ մասնակի։ Բացի այդ, մեկ անչափահասի նկատմամբ միջնորդվել է տնային կալանք, ինչը բավարարվել է դատարանի կողմից»,- եզրափակեց Պողոսյանը։ 
12:29 - 12 մայիսի, 2025
2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ
 |1lurer.am|

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ |1lurer.am|

1lurer.am: 2024 թվականին քննվել է 207.132 քրեական վարույթ նախորդ տարվա 184.018-ի դիմաց, այսինքն՝ քրեական վարույթների թիվն աճել է 23.114-ով կամ 12.5 տոկոսով: 207.132 քրեական վարույթից 140.001-ը փոխանցվել են 2023 թվականից: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ ներկայացնելով 2024 թվականի գործունեության մասին հաշվետվությունը: «Վարույթի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: 2024 թվականի ընթացքում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 319 քրեական վարույթ՝ 2023 թվականի 304-ի դիմաց: Այսինքն՝ քննիչի միջին ծանրաբեռնվածությունն աճել է 15 վարույթով կամ 4.9 տոկոսով»,- ասաց նա: 2024-ին քննված 85.341 քրեական վարույթից ավարտվել են 37.947-ը, 297-ն ուղարկվել են այլ նախաքննական մարմին, 6815-ը միացվել են, իսկ 18.144-ը՝ պասիվացվել: 8-ով վերացվել են մաս անջատելու մասին որոշումները, իսկ 22.130 քրեական վարույթ մնացել է անավարտ նախորդ տարվա 14.483-ի դիմաց: Այսինքն՝ մնացորդ քրեական վարույթներն աճել են 7647-ով կամ 52.7 տոկոսով: 2024-ին քննված 85.341 քրեական վարույթից լուծվել է 63.211 քրեական վարույթի ընթացքը նախորդ տարվա 63.257-ի դիմաց, այսինքն՝ լուծվել է քրեական վարույթների թիվը, նվազել է 46-ով կամ 0.07 տոկոսով: Արտադրողականությունը կազմել է 74.1 տոկոս, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ թիվը եղել է 81.4 տոկոս, այսինքն՝ արտադրողականությունը ևս նվազել է 7.3 տոկոսով:
12:15 - 12 մայիսի, 2025
ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական վարույթն ակտիվ նախաքննության փուլում է. գլխավոր դատախազ |azatutyun.am|

ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական վարույթն ակտիվ նախաքննության փուլում է. գլխավոր դատախազ |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի՝ ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական վարույթն «ակտիվ նախաքննության փուլում է ու առաջիկայում՝ կարճ ժամանակահատվածում քրեական հետապնդումները չեն բացառվում»։ Խորհրդարանում այդ մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահի հարցին։ Դատախազի խոսքով՝ Քննչական կոմիտեում քննվում են ԱՆԻՖ-ի մի շարք աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալու, նաև «Հայկական ավիաուղիներ», «Սերմից ֆերմա», «Տավրոս ԿՎՄ» «Մասդար», «Հարդ Ռոք», «Քեյ էնդ ջի», «Ապագա փրոջեքթ», «Գլոբալ քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ կատարելու դրվագները։ Վարույթը քննվում է Քրեական օրենսգրքի մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, վստահված գույքի հափշտակման հատկանիշներով: «Առաջիկայում պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել արդյունքները», - հայտարարեց Աննա Վարդապետյանը։ Ալեն Սիմոնյանի հարցին, թե կա՞ն նախկին, ներկա պաշտոնյաներ, որ ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել են կամ գործով ունեն կարգավիճակ, Վարդապետյանը պատասխանեց. «Գործի մի դրվագով՝ 2 միլիոն դոլարի չափով ունենք հեռանկարային քննություն քրեական հետապնդման մասով, հարցաքննվել են ու շարունակում են հարցաքննվել, այդ թվում՝ պաշտոնյաներ»: ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական վարույթ նախաձեռնվել էր 2023-ի դեկտեմբերին։ Հանրային միջոցներով ստեղծված այս ֆոնդը ներդրումներ էր կատարում կասկածելի նպատակներով և ուղղություններով։ ԱՆԻՖ-ը ներդրումներ էր կատարել Fly Arna և «Ապագա փրոջեքթս» ընկերություններում, որոնք սնանկացել են։ Արևային էլեկտրակայաններ կառուցելու «Մասդար»-ի ծրագիրը ևս իրականացվում էր ԱՆԻՖ-ի հետ, սակայն մինչ այժմ նույնիսկ շինարարության փուլը չի մեկնարկել։
16:14 - 08 մայիսի, 2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրենի և 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն ՀՀ դրամը: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:49 - 08 մայիսի, 2025
Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է

Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԻԻՀ-ում գտնվող անձն առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ, որի մի մասը նախատեսված է եղել Հայաստանի տարածքում իրացման, իսկ մյուս՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4,3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ՀՀ տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխելու համար։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Ա.-ն և Ա.Մ.-ն փորձել են ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված թմրամիջոցներից 95,43 գրամ «Մարիխուանա» տեսակի և 96,43 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները, սակայն ճանապարհին ձերբակալվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից: Նույն օրը Ա.Կ.-ն և Մ.Օ.-ն Հայաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով՝ 4,3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել անցկացնել սահմանով, քանի որ ձերբակալվել են: Ա.Կ.-ի և Մ.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը) և 43-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը նախապատրաստելը), Գ.Ա.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ 4 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ 9 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:26 - 06 մայիսի, 2025
Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր տարածած անձը կալանավորվել է․ ՔԿ

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր տարածած անձը կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը և դիտելու ցանկություն հայտնած օգտատերերին նամակագրության միջոցով ուղարկել դրանք: Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:08 - 06 մայիսի, 2025
Սյունիքում սահմանապահին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է |civilnet.am|

Սյունիքում սահմանապահին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է |civilnet.am|

civilnet.am: Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Ա.Ա.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- հայտնել է Ավդալյանը։ Այդ դրույթը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում՝ մարտական ծառայության ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքերի համար։ Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Սյունիքի մարզում սահմանապահ ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա.-ն իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած հրազենային վնասվածքից մահացել է։
10:09 - 06 մայիսի, 2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային քննչական ստորաբաժանումներում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային քննչական ստորաբաժանումներում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական ստորաբաժանումներում։ Խորհրդակցության սկզբում Արթուր Պողոսյանը շրջայց է կատարել Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և Զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարչական շենքերում՝ ծանոթանալով քննիչների աշխատանքային պայմաններին։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը, հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանը, մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության և կայազորային քննչական բաժնի քննիչները: Սարգիս Մարգարյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Գեղարքունիքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 3259 քրեական վարույթ, որից լուծվել է 2583 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 2072-ը։ 2072 քրեական վարույթից 564-ը՝ 602 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան,  1506-ը կարճվել է, 138-ը միացվել է, 51-ը՝ ուղարկվել այլ մարմին, 322-ը՝ պասիվացվել։ 2024 թվականի ընթացքում մարզային վարչությունում ավարտված վարույթներով արտադրողականությունն աճել է՝ կազմելով 63.6%, միաժամանակ աճել է դատարան ուղարկված վարույթներով արտադրողականությունը՝ կազմելով 17.4 %։ Հաշվետու ժամանակահատվածում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 155 քրեական վարույթ։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 2620 հաղորդում, որից 2354-ով նախաձեռնվել է քրեական վարույթ,  266-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ 2024 թվականի ընթացքում դատարան ուղարկված, ինչպես նաև՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 107 մլն 985 հզր 158 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 20 մլն 173 հզր 162 ՀՀ դրամը։ Պետությանը պատճառված վնասը կազմել է 47 մլն 239 հզր 806 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 18 մլն 513 հզր 806 ՀՀ դրամը, համայնքին պատճառված վնասը կազմել է 54 մլն 483 հզր 352 ՀՀ դրամ, որից 52 մլն 956 հզր 190 ՀՀ դրամը վերականգնվել է, ֆիզիկական անձանց պատճառվել է 6 մլն 262 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1 մլն 607 հզր ՀՀ դրամը։   2024 թվականի ընթացքում քննվել Է 9 քրեական վարույթ՝ 15 անչափահասի վերաբերյալ, որոնցից 5-ը՝ 5 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է ոչ արդարացնող հիմքով, 2-ով նախաքննությունը շարունակվում է։ Հաշվետու ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների  վերաբերյալ 57 քրեական վարույթ, որից 5-ն ուղարկվել է դատարան, 13-ը կարճվել է, 4-ը պասիվացվել,  1-ը՝ միացվել, 17-ն՝ ուղարկվել այլ մարմին: 18 քրեական վարույթ փոխանցվել է 2025 թվականի հունվար։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 1343 քրեական վարույթ, որից 676-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից։ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննված 1343 քրեական վարույթից լուծվել է 604 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ է ունեցել 449-ը, 336-ը կարճվել է,  99-ը պասիվացվել է, 42-ը՝ միացվել, 14-ը՝ ուղարկվել այլ մարմին, 737-ը՝ մնացել անավարտ։ 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ քննվում է 1 տարուց ավելի ժամկետում քննվող 138 քրեական վարույթ: 2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է 295 հաղրոդում, որից 281-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաշվետու ժամանակահատվածում քննչական բաժնում քննվել է 1051 քրեական վարույթ, որից 739-ը փոխանցվել է նախորդ տարվանից։ 1051 քրեական վարույթից 291-ով նախաքննությունն ավարտվել է, որից 81-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 210-ը կարճվել է։ Դատարան ուղարկված, ոչ արդարացման հիմքով կարճված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 51 մլն 774 հզր 313 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 12 մլն 92 հզր 42 ՀՀ դրամը, բացի այդ, բաժնի վարույթում քննված այլ քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 20 մլն 526 հզր 702 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 13 մլն 234 հզր 848 ՀՀ դրամը։ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հինգերերոդ կայազորային քննչական բաժնում ստացվել է 105 հաղորդում, որից 98-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաշվետու ժամանակահատվածում քննչական բաժնում քննվել է 895 քրեական վարույթ, որից 704-ը փոխանցվել է նախորդ տարվանից։ 865 քրեական վարույթից 79-ով ավարտվել է նախաքննությունը, որից 33-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 46-ը կարճվել է։ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննիչի միջին ծանրաբեռնվածությունը քննված քրեական վարույթներով կազմել է 111,87 քրեական վարույթ, իսկ ավարտված քրեական վարույթներով՝ 9,87։ Խորհրդակցության արդյունքներով Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել մեկ տարուց ավելի ժամկետում քննվող կոռուպցիոն բնույթի ծանր և առանձնապես ծանր դեպքերով քրեական վարույթները։ Արթուր Պողոսյանը հանձնարարել է նաև մանրամասն ուսումնասիրել անչափահասների կողմից կատարված հանցագործություններ ծնող պատճառները՝ ընդգծելով նրանց լավագույն շահը պաշտպանելու և առավելապես կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը: Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է պատշաճ ուշադրություն դարձնել քաղաքացիների դիմում-բողոքներին, անհրաժեշտության դեպքում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն և հետևողականություն ցուցաբերել նրանց բարձրացրած հարցերը քննարկելու և դրանց լուծման համար միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապօրինի ձկնորսության դեպքերի աճին, անտառահատումների և ապօրինի ընդերքօգտագործման դեպքերին և հանձնարարվել է այդ դեպքերով շարունակել անհրաժեշտ հետևողականությունը քրեական վարույթների բնականոն ընթացքն ապահովելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
13:03 - 05 մայիսի, 2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը. ՔԿ

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը. ՔԿ

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: Քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և 5 անձի նկատմամբ՝ 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը): 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը և գրավը: 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում: Քրեական վարույթների նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 1 մլրդ 600 հզր ՀՀ դրամ գումար: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:54 - 05 մայիսի, 2025
Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի, Մեսրոպ Մանուկյանի և ևս 3 անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը |armenpress.am|

Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի, Մեսրոպ Մանուկյանի և ևս 3 անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը |armenpress.am|

armenpress.am: Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված բոլոր 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։  Ավելի վաղ, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի և ևս 3 անձի նկատմամբ։   Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ խուլիգանության հատկանիշներով, որը, ըստ մեղադրանքի, կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ նույն միջադեպի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև չորս այլ անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու հատկանիշներով։ Նրանց թվում է նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում Արթուր Չախոյանին։ 
15:21 - 02 մայիսի, 2025
Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: «Ես մեղքս չեմ ընդունել, կրկին պնդել եմ, որ չեմ ստորացրել Տիգրան Տեր-Մարգարյանին և քննչական մարմնին խնդրել եմ, որ առերեսում լինի իմ և նրա միջեւ», - լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Մանուկյանը։   Հիշեցնենք, որ ակտիվիստ Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյան տեսանյութ էին հրապարակել՝ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ։ Տեսանյութին հաջորդել էր Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի հեռախոսազանգը՝ սպառնալիքներով, հայհոյանքներով։ Չախոյանի հրապարակած ձայնագրության համաձայն՝ ինքը ևս ի պատասխան հայհոյում է: Այս հեռախոսազանգից հետո Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել՝ յոգուրտ լցնելով վարչական շրջանի ղեկավարի լուսանկարին։ Իրականացված ակցիայի հաջորդ օրն արդեն Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Արթուր Չախոյանը խաղահրապարակի կառուցման թեմայով զրուցելու համար ցանկանում էր հանդիպել թաղապետին։ Աշխատակիցներից մեկը Չախոսյանին ասել էր՝ հանրային քննարկումից հետո առանց տեսխացիկների կխոսեն, ապա, դիմելով Չախոյանին, ասել՝ «դու լավ տղա չես», ինչին ի պատասխան՝ Չախոյանն էլ պատասխանել էր՝ «դո՛ւ լավ տղա չես»։ Այս արտահայտությունից հետո հավաքվածները, այդ թվում՝ սենյակից դուրս եկած թաղապետը, սկսել էին ծեծել Չախոյանին։  Քննչական կոմիտեից հայտնել են, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քր․ օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։ Արթուր Չախոյանի նկատմամբ նույնպես հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քր․ օրենսգրքի 297֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 3֊րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։
18:14 - 01 մայիսի, 2025
Արթուր Չախոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Արթուր Չախոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ Այս մասին հատնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Ակնհայտ հանցագործության համար անձինք ոչ կանչվել են, ոչ վերջիններիս հետ կոնկրետ քննչական ֊ դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է։ Փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները` դրանք բարդելով կրկնում եմ` քաղաքացիական ակցիա իրականացնող անմեղ անձի վրա, ով այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի», - գրել է փաստաբանը «Ֆեյսբուք»-ում։ Հիշեցնենք, որ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Քաղաքացի Արթուր Չախոյանը խաղահրապարակի կառուցման թեմայով զրուցելու համար ցանկանում էր հանդիպել թաղապետին։ Աշխատակիցներից մեկը Չախոսյանին ասել էր՝ հանրային քննարկումից հետո առանց տեսխացիկների կխոսեն, ապա, դիմելով Չախոյանին, ասել՝ «դու լավ տղա չես», ինչին ի պատասխան՝ Չախոյանն էլ պատասխանել էր՝ «դո՛ւ լավ տղա չես»։ Այս արտահայտությունից հետո հավաքվածները, այդ թվում՝ սենյակից դուրս եկած թաղապետը, սկսել էին ծեծել Չախոյանին։  Քննչական կոմիտեից հայտնել են, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քր․ օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։
16:00 - 01 մայիսի, 2025
Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ. ՔԿ

Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ. ՔԿ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։   Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։   Հիշեցնենք, որ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Քաղաքացի Արթուր Չախոյանը խաղահրապարակի կառուցման թեմայով զրուցելու համար ցանկանում էր հանդիպել թաղապետին։ Աշխատակիցներից մեկը Չախոսյանին ասել էր՝ հանրային քննարկումից հետո առանց տեսխացիկների կխոսեն, ապա, դիմելով Չախոյանին, ասել՝ «դու լավ տղա չես», ինչին ի պատասխան՝ Չախոյանն էլ պատասխանել էր՝ «դո՛ւ լավ տղա չես»։ Այս արտահայտությունից հետո հավաքվածները, այդ թվում՝ սենյակից դուրս եկած թաղապետը, սկսել էին ծեծել Չախոյանին։  Փաստաբան Վահե Եփրիկյանն էլ հայտնել է, որ Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քր․ օրենսգրքի 297֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 3֊րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։
15:48 - 01 մայիսի, 2025