Չի բացառվում, որ քննարկումներն ապագայում կշարունակվեն Փաշինյան-Ալիև մակարդակով․ Ալեն Սիմոնյան
 |civilnet.am|
13:09 - 19 մայիսի, 2025

Չի բացառվում, որ քննարկումներն ապագայում կշարունակվեն Փաշինյան-Ալիև մակարդակով․ Ալեն Սիմոնյան |civilnet.am|

civilnet.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական քննարկումներն ապագայում կշարունակվեն երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների ձևաչափով։

«Դա լավ նորություն է։ Նման գործընթացներն ուղղված են խաղաղության պայմանագրի կնքման տեղի, ժամի հետ կապված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահի վստահեցմամբ, հայկական կողմը, և միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնեն խաղաղության պայմանագրի կնքումը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախապայմաններին, առանց որոնց կատարման Բաքուն չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ նախապայմանները չեն կարող փակուղային լինել։

«Ադրբեջանի նախապայմանները, մեր ընկալմամբ, չեն կարող և չպետք է խոչընդոտել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հայկական իրավական դաշտում գորություն չունի նման խնդիր, որն այսօր հնչեցնում է Ադրբեջանը»,- ասել է Սիմոնյանը։

Բաքուն Երևանից պահանջում է փոխել Սահմանադրությունը, ասելով, թե իբր այն իր մեջ տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 16-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Փաշինյանն ու Ալիևը կարևորել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել