Անտոնիու Գուտերիշ

Ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտերեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
 |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Վրաստանում ստեղծված իրավիճակով, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով երկրում իրականացվող բողոքի ակցիաներով: Նա կոչ է անում իշխանություններին և հասարակությանը երկխոսել միմյանց հետ և զսպվածություն ցուցաբերել:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ «Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ բախումներին և իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման մասին հաղորդումներին», - ասել է Հակեն: Նա հավելել է՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է անում անհապաղ հետաքննել ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի բոլոր մեղադրանքները բողոքի ցույցերի ընթացքում և դրանից հետո։ Վրաստանի իշխող կուսակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։ Վրաստանի ընդդիմությունը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրոպայի խորհուրդը, արևմտյան առանձին երկրների ղեկավարներ Վրաստանի իշխանություններին կոչ են արել չընդունել օրինագիծը՝ նշելով, որ դա նման է «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, և նախազգուշացրել են, որ դրա ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Օրինագծի ընդունման դեմ Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել։
22:04 - 14 մայիսի, 2024
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը |1lurer.am|

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը, որ ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների կողմից: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել գոյություն ունեցող բոլոր երկկողմ հարցերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ  Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։
10:32 - 20 ապրիլի, 2024
Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը. Գուտերեշ |1lurer.am|

Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը. Գուտերեշ |1lurer.am|

1lurer.am: Կիրակի կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Իսրայելի վրա Իրանի հարձակմանը։ Այն սկսվել էր կիրակի գիշերը՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման, հայտնում է Euronews-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում՝ խոշոր հակամարտությունից խուսափելու համար։ «Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը»,- ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ նիստում: Խոսելով Իսրայելի և Իրանի միջև առճակատման մասին՝ Գուտերեշը կոչ է արել «հետ քաշվել անդունդի եզրից և խուսափել մեծ առճակատումից»։ «Միջազգային հանրությունը պարտավոր է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ կանխելու հետագա էսկալացիան»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նա նաև հայտարարել է Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական հրադադարի, արմատական ​​իսլամիստական ​​շարժման կողմից պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքման անհրաժեշտության մասին: Իսրայելն ու Իրանը միմյանց են մեղադրել իրադրության սրման համար:
11:53 - 15 ապրիլի, 2024
Աշխարհն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ. Անտոնիու Գուտերեշ
 |armenpress.am|

Աշխարհն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ. Անտոնիու Գուտերեշ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ, աշխարհի երկրների պառակտումը հասել է առավելագույնին վերջին 75 տարում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «Մեր աշխարհը բախվում է էքզիստենցիալ մարտահրավերների։ Ընդ որում՝ համաշխարհային հանրությունը գտնվում է վերջին 75 տարվա ամենապառակտված վիճակում։ Նույնիսկ սառը պատերազմի դարաշրջանը ինչ-որ առումով պակաս վտանգավոր էր»,- ասել է նա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմ աշխարհը նույնպես կանգնած է միջուկային սպառնալիքի առջև, սակայն, դրա հետ մեկտեղ, հայտնվել են սպառնալիքների նոր աղբյուրներ։ «Մենք գործ ունենք էքզիստենցիալ մասշտաբի երկու առանձին սպառնալիքների հետ ՝ կլիմայական ճգնաժամ և անվերահսկելի արհեստական ինտելեկտի ռիսկ»,- հայտարարել է նա ՝ նշելով, որ առայժմ աշխարհը չի կարող արդյունավետ քայլեր ձեռնարկել նշված սպառնալիքներին պատասխանելու համար։  
20:50 - 16 փետրվարի, 2024
Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել. Դյուժարիկ
 |1lurer.am|

Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել. Դյուժարիկ |1lurer.am|

1lurer.am: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել։ Այդ մասին ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը ողջունել է նրանց, և մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջխաղացման գործում»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ Անտոնիու Գուտերեշը չի ցանկանում ներգրավվել ինչ-որ գործընթացում «ուղղակի ներգրավվելու համար», սակայն միշտ պատրաստ ենք աջակցել արդեն գոյություն ունեցող շրջանակներին։ Դյուժարիկը տեղեկացրել է նաև, որ Գուտերեշը կայցելի Բաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին:
17:23 - 19 դեկտեմբերի, 2023
ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատանքային շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատանքային շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը տեսակապով զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: «Պաշտոնյաները քննարկել են ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՄԱԿ-ի քարտուղարության միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ տարածաշրջանային կանխարգելիչ գործունեության հաշվին անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազեցման հետ կապված միջազգային քայլերի համաձայնեցվածության վերաբերյալ խնդիրներ»,- նշված է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում: Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի պրոֆիլային կառույցների հետ ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքային շփումների հետագա զարգացմանը՝ ահաբեկչության, թմրանյութերի տարածման, անդրսահմանային հանցավորության, անօրինական միգրացիայի հակազդման, ինչպես նաև խաղաղապահության ոլորտում փոխգործակցության հարցերով: Տասմագամբետովն ու Գուտերեշը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն ահաբեկչական գաղափարախոսության և քարոզչության տարածման դեմ պայքարի ու տեղեկատվական անվտանգության ոլորտում ջանքերի միավորման ուղղությամբ:
11:56 - 07 նոյեմբերի, 2023
Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականը |news.am|

Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականը |news.am|

news.am: Իսրայելը պահանջել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հրաժարականը՝ նրա հայտարարությունից հետո, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման խթան է հանդիսացել հրեական պետության շարունակական վերահսկողությունը պաղեստինյան տարածքների նկատմամբ։ «Կարևոր է նաև գիտակցել, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները տեղի չեն ունեցել վակուումում», - ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը: «Պաղեստինի ժողովուրդը ենթարկվել է 56 տարվա խեղդող օկուպացիայի։ Նրանք տեսել են, որ իրենց հողը հետեւողականորեն կլանվում է բնակավայրերով և ենթարկվում բռնությունների,  նրանց տնտեսությունը խեղդված է, նրանց մարդիկ տեղահանվել են, իսկ նրանց տները քանդվել են: Նրանց հույսերը՝ կապված իրենց ծանր վիճակի քաղաքական լուծման հետ, մարում են»,- ասել է Գուտերեշը: Նա հավելել է, որ «պաղեստինյան ժողովրդի դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումները»։ «Եվ այս սարսափելի հարձակումները չեն կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը»: Իսրայելը վրդովված է Գուտերեշի մեկնաբանություններից։ ՄԱԿ-ի դեսպան Գիլադ Էրդանը դրանք անվանել է «ցնցող» և պահանջել գլխավոր քարտուղարի հրաժարականը։ Արտաքին գործերի նախարար Էլի Կոենը չեղարկել է Գուտերեշի հետ հանդիպումը, իսկ նախարար Բենի Գանցը ՄԱԿ-ի ղեկավարին անվանել է «ահաբեկչության ապոլոգետ»: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով ըմբռնումով է մոտենում երեխաների, կանանց և տարեցների զանգվածային սպանությունների քարոզարշավին, արժանի չէ ղեկավարելու ՄԱԿ-ը։ Ես կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ»,- գրել է Էրդանը X միկրոբլոգում: «Ոչ մի արդարացում կամ իմաստ չկա խոսել նրանց հետ, որոնք կարեկցանք են ցուցաբերում Իսրայելի քաղաքացիների և հրեա ժողովրդի դեմ կատարված վատթարագույն վայրագություններին: Ուղղակի, խոսքեր չկան»: Էրդանը ասել է, որ այդ արտահայտությունները«սարսափելի» էին և «բոլորովին չեն համապատասխանում մեր տարածաշրջանում առկա իրականությանը»: Արտաքին գործերի նախարար Քոհենը, ով Նյու Յորքում էր՝ մասնակցելու պատերազմին նվիրված հանդիպումներին, ասել է, որ չեղարկում է Գուտերեշի հետ նախատեսված հանդիպումը։ Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածից հետո նա գրել է. «Անաչառ մոտեցման տեղ չկա։ Համասը պետք է ջնջվի երկրի երեսից»: Գանցը, ով վերջերս միացել է կառավարությանը որպես նեղ ռազմական կաբինետի անդամ, կարծում է, որ սրանք «սև օրեր են, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներում է ահաբեկչությունը»: «Բացարձակապես ոչինչ չի կարող արդարացնել անմեղ քաղաքացիների սպանությունը»,- գրել է նա։«Հիմա ժամանակն է կանգնելու պատմության ճիշտ կողմում կամ դատվելու: Ահաբեկչության ապոլոգետները չեն կարող խոսել աշխարհի անունից»:
09:13 - 25 հոկտեմբերի, 2023
Գուտերեշը կոչ է անում թույլատրել ՄԱԿ-ի մուտքը Գազայի հատված
 |azatutyun.am|

Գուտերեշը կոչ է անում թույլատրել ՄԱԿ-ի մուտքը Գազայի հատված |azatutyun.am|

azatutyun.am: Պետք է թույլատրվի ՄԱԿ-ին մուտք գործել Գազայի հատված և հրատապ հումանիտար օգնություն տրամադրել այնտեղ գտնվող անօգնական պաղեստինցի խաղաղ բնակիչներին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։Նա X-ի իր էջում կոչ է արել միջազգային հանրությանը՝ մոբիլիզացնել ուժերը հումանիտար աջակցության համար։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ 
12:24 - 10 հոկտեմբերի, 2023