Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Ցավում ենք Բաքվի որոշումների համար. Պեսկով |1lurer.am|

Ցավում ենք Բաքվի որոշումների համար. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան ցավում է Եկատերինբուրգի իրադարձությունների հետ կապված ռուսական կողմի հետ միջոցառումները չեղարկելու՝ Բաքվի որոշումների համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ կարևոր է շարունակել աշխատանքը այն իրադարձությունների պատճառների և բնույթի պարզաբանման ուղղությամբ, որոնք ադրբեջանական կողմի նման դեմարշի պատճառ են դարձել: Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ  հեռախոսազրույց չկա, բայց անհրաժեշտության դեպքում այն տեղի կունենա ամենասեղմ ժամկետներում։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները կապված են իրավապահ մարմինների աշխատանքի հետ և չպետք է երկկողմ հարաբերություններում դեմարշների առիթ դառնան:
15:32 - 30 հունիսի, 2025
Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայություն. Պեսկով

Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայություն. Պեսկով

Ռուսաստանը կապի մեջ է Հայաստանի հետ, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի վերաբերյալ, քանի որ վերջինս ՌԴ քաղաքացի է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանում հեղաշրջման փորձը կանխելու մասին, Պեսկովը նշել է, որ դա Երևանի ներքին գործն է։ «Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայությունը, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ երկիր, որը բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը։ [...] Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացում չի լինի»,- ասել է Պեսկովը:  Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։  ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», և այս դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
13:55 - 25 հունիսի, 2025
Կրեմլում ողջունում են Իրանի և Իսրայելի միջև հրադադարը |armenpress.am|

Կրեմլում ողջունում են Իրանի և Իսրայելի միջև հրադադարը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ողջունում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարը, եթե դրան իսկապես հաջողվել է հասնել: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե իսկապես հաջողվել է հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել։ Դա այն է, ինչը ՌԴ-ն կոչ է արել այս հակամարտության հենց սկզբից։ Ուստի դա կարելի է և պետք է ողջունել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Իրանի ու Իսրայելի միջև հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ «Մենք հույս ունենք, որ սա կլինի կայուն հրադադար», - նշել է նա։ Պեսկովն ասել է, որ Կրեմլում տեսել են Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունները, լսել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունները և տեսել նախագահ Թրամփի բազմաթիվ հայտարարությունները։ Հարցին, թե այս հրադադարը, Մոսկվայի գնահատմամբ,  որքանով կարող է կայուն լինել, Պեսկովը նշել է, որ դա հայտարարելուց առաջ «եղել են Կատարի միջնորդությամբ շփումներ, ինչպես նաև ԱՄՆ նախագահի մի շարք շփումները Մերձավոր Արևելքում»։ «Մենք մինչև վերջ չգիտենք բոլոր մանրամասները, ուստի այստեղ ոչինչ չենք կարող ասել, բայց հենց սկզբից մենք կոչ ենք արել հրաժարվել խնդրի ռազմական լուծումներից և միանգամայն բացառել չհրահրված հարձակում որևէ պետության, այս դեպքում՝ Իրանի վրա, և որ առկա խնդիրների լուծումն ու կարգավորումը իրականացվեն քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցներով», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 
14:49 - 24 հունիսի, 2025
Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրում. Պեսկով |azatutyun.am|

Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրում. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ նախագահ Պուտինը ՊՆ-ի, Արտաքին հետախուզական ծառայության և ԱԳՆ-ի խողովակներով զեկույցներ է ստանում Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին և առաջիկա ժամերին նախագահի հանձնարարությամբ հայտարարություն կհրապարակվի, որը կտարածվի նաև ՄԱԿ-ում։ Մոսկվան և Թեհրանը վերջերս ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, որը, սակայն, չի նախատեսում պաշտպանական դաշինքի ստեղծում զենքի ոլորտում սերտորեն համագործակցող երկրների միջև։ Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։  Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։
13:06 - 13 հունիսի, 2025
Կհայտնենք, երբ նախագահը անհրաժեշտ համարի․ Պեսկովը՝ Ստամբուլի հանդիպմանը ՌԴ պատվիրակության կազմի մասին
 |factor.am|

Կհայտնենք, երբ նախագահը անհրաժեշտ համարի․ Պեսկովը՝ Ստամբուլի հանդիպմանը ՌԴ պատվիրակության կազմի մասին |factor.am|

factor.am: Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին, սակայն դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն առայժմ չի տալիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտեֆաքսը։ Լրագրողների հարցին՝ արդյո՞ք 2022 թվականի համաձայնագրերը հիմք կհանդիսանան նոր բանակցությունների համար, և ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Վլադիմիր Պուտինի հետ անձամբ հանդիպելու մտադրությանը, Կրեմլի խոսնակը պատասխանել է․ «Այստեղ մենք պետք է ելնենք նրանից, ինչ ասվել է նախագահի՝ մայիսի 9-ի տոնակատարությունից հետո արված գիշերային հայտարարության մեջ։ Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել հինգշաբթի նախատեսված բանակցություններին։ Առայժմ մենք չենք մեկնաբանելու որևէ այլ բան»։ Նրա խոսքով՝ Կրեմլը Ստամբուլում կայանալիք բանակցություններին ռուսական պատվիրակության կազմը կհայտնի, երբ երկրի նախագահը անհրաժեշտ համարի։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:46 - 13 մայիսի, 2025
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով |armenpress.am|

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը տրամադրված է Ուկրաինայի հետ հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղիներ գտնելուն և կարծում է, որ Ստամբուլում կողմերի միջև նախատեսվող բանակցությունները պետք է կայանան առանց նախապայմանների։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Ընդհանուր առմամբ, մենք տրամադրված ենք երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու ուղիների լուրջ որոնմանը», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերն իր հայտարարության մեջ «հստակ և միանշանակ» շարադրել է իր դիրքորոշումը Ստամբուլում «առանց որևէ նախապայմանի» ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ:«Այս մոտեցումը, որն ուղղված է հատկապես ուկրաինական ճգնաժամի իրական դիվանագիտական ​​լուծում գտնելուն, հակամարտության արմատական ​​պատճառների վերացմանը և կայուն խաղաղության հաստատմանը, ըմբռնման և աջակցության է արժանացել բազմաթիվ երկրների ղեկավարների, այդ թվում՝ ԱՊՀ-ի, ԲՐԻԿՍ-ի և այլ երկրների մեր գործընկերների շրջանում», - նրա խոսքերն է մեջբերում «Գազետա» պարբերականը։ Պեսկովը նաև հրաժարվել է նշել, թե ովքեր են մտնելու Ստամբուլում բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմի մեջ։  
18:19 - 12 մայիսի, 2025
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են իրենց զինվորների մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին
 |azatutyun.am|

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են իրենց զինվորների մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ պաշտոնապես հաստատել են, որ իրենց զինվորներին ուղարկել են Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար, հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը (KCNA): «Կուրսկի մարզի ազատագրման գործողությունները՝ Ուկրաինայի իշխանությունների արկածախնդիր ներխուժումը Ռուսաստանի Դաշնություն հետ մղելու համար, հաղթականորեն ավարտվել են»,- ասվում է հայտարարության մեջ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այս հրամանը տվել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի համաձայն, պարզաբանել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցները նաև մեջբերել են Կիմ Չեն Ընի խոսքերը, որը այս գործողությունները բնութագրել է որպես Ռուսաստանի հետ բարեկամությունն ու համերաշխությունը «ավելի ամրապնդելու սրբազան առաքելություն»։ Ռուսաստանն առաջին անգամ հյուսիսկորեացի զինվորների մասնակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմին հաստատել է ապրիլի 26-ին։ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցելով Կուրսկում տիրող իրավիճակի մասին, նշել է, որ «հյուսիսկորեացի զինծառայողները զգալի օգնություն են ցուցաբերել տարածաշրջանի ազատագրման գործում»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ «Ռուսաստանը երբեք չի մոռանա իր ընկերներին ԿԺԴՀ-ից»։ ԱՄՆ պետքարտուղարությունը, իր հերթին, հայտարարել է, որ «մտահոգված է» Հյուսիսային Կորեայի պատերազմին անմիջական մասնակցությամբ և կոչ է արել Փհենյանին դադարեցնել Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թեմայի վերաբերյալ հարցին ի պատասխան նշել է, որ այն պետք է ուղղել Պաշտպանության նախարարությանը. «Դա երևի թե ուղղեք ՊՆ-ին, այն կապված է ռազմական գործողությունների ռեժիմի հետ»:
12:54 - 28 ապրիլի, 2025
Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահի առաջարկը. Պեսկով |azatutyun.am|

Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահի առաջարկը. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ միմյանց քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կոնկրետ ծրագրեր այս պահին չկան։ Բանակցելու պատրաստակամության մասին Կիևից և Մոսկվայի հայտարարությունները հնչում են ԱՄՆ իշխանությունների նախազգուշացման ֆոնին։ Նախագահ Թրամփն անցյալ շաբաթ սպառնաց հրաժարվել միջնորդական ջանքերից, եթե կողմերը շարունակեն ձգձգել քայլերը չորրորդ տարին ընթացող պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ «Ուկրաինան պահպանում է իր առաջարկը՝ չհարվածել առնվազն քաղաքացիական թիրախներին։ Եվ մենք սպասում ենք Մոսկվայից հստակ պատասխանի», - երեկ հայտարարել է նախագահ Զելենսկին։
15:16 - 22 ապրիլի, 2025
Մոսկվան վստահեցնում է՝ պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր ձեռնարկել
 |azatutyun.am|

Մոսկվան վստահեցնում է՝ պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր ձեռնարկել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հստակ ժամկետներ չկան, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հետաքրքրված ենք լավ հարաբերություններ կառուցել բոլոր այն երկրների հետ, որոնք ցանկանում ու պատրաստ են դրան», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այսօր խոսելով վրաց-ռուսական հարաբերությունների մասին շեշտել է՝ միակ խոչընդոտը Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիան է։ «Ռուսաստանը շատ հեշտությամբ կարող է վերացնել այս խոչընդոտը։ Երբ մենք տեսնենք այս ուղղությամբ քայլեր, հարաբերությունների վերականգնումը, անշուշտ, հնարավոր կդառնա», - հայտարարել է վրացական օրենսդիր մարմնի ղեկավարը:
18:19 - 14 ապրիլի, 2025
Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով
 |factor.am|

Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը չափազանց հակասական էր, այն ցույց տվեց, որ Փարիզն ավելի շատ պատերազմի մասին է մտածում, քան խաղաղության։ ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ելույթն առճակատման էր տանում։ Այն դժվար թե կարելի է ընկալել որպես խաղաղության մասին մտածող պետության ղեկավարի ելույթ: Ասվածից կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի, պատերազմը շարունակելու մասին»,- ասել է Պեսկովը։ Բացի այդ, նա նշել է, թե ռուսական սպառնալիքի մասին Մակրոնի ելույթը բազմաթիվ անճշտություններ է պարունակում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնվող ռազմական ներուժի գործոնը չնշելը։ «Նախագահի հանդեպ ունեցած ամբողջ հարգանքով հանդերձ՝ կարելի է ասել, որ դիվանագիտական ​​առումով այնտեղ շատ անճշտություններ կան։ Այստեղ ասվում է, որ Ռուսաստանը դարձել է գրեթե թշնամի, Ֆրանսիայի հակառակորդը, բայց ոչինչ չի ասվում այն ​​մասին, թե ինչպես է ՆԱՏՕ-ի ռազմական կառույցն անընդհատ սողոսկել, նույնիսկ թռիչքներով առաջ շարժվել դեպի ռուսական սահմանները»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ Ֆրանսիայի ղեկավարի ելույթն անվանելով «ծայրահեղ առճակատման տանող»։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
20:06 - 06 մարտի, 2025
Կիեւին օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը խաղաղ գործընթացի կմղի. Պեսկով
 |news.am|

Կիեւին օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը խաղաղ գործընթացի կմղի. Պեսկով |news.am|

news.am: Եթե ​​ԱՄՆ-ը իսկապես որոշել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային, ապա դա կարող է խրախուսել Կիեւի ռեժիմին շարժվել դեպի խաղաղ գործընթաց: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ մանրամասները դեռ պետք է պարզվեն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ Մարտի 3-ին Reuters գորակալությունը, հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Կիեւին ռազմական օգնության բոլոր մատակարարումները։ Այս հրամանն ուժի մեջ է մտել երեքշաբթի գիշեր։ Պենտագոնի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել է նաեւ, որ ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինա։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է ԱՄՆ ողջ ռազմական տեխնիկային, որը ներկայում գտնվում է Ուկրաինայում, այդ թվում՝ ինքնաթիռներով ու նավերով տեղափոխվող կամ Լեհաստանի տարանցիկ գոտիներում առաքման սպասող զենքերին։ «Անշուշտ, դեռ պետք է իմանալ մանրամասները, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա որոշում է, որն իսկապես կարող է մղել Կիեւի ռեժիմին խաղաղ գործընթացի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
14:09 - 04 մարտի, 2025
Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքները ՌԴ-ի անբաժանելի մասն են. Պեսկով |armenpress.am|

Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքները ՌԴ-ի անբաժանելի մասն են. Պեսկով |armenpress.am|

armenpress.am:  Մոսկվան գտնում է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնք ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում անցել են Մոսկվայի վերահսկողության տակ, Ռուսաստանի անբաժանելի մասն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ դա անվիճելի փաստ է, որը չի քննարկվում։ «Այն տարածքները, որոնք դարձել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, որոնք ամրագրված են մեր երկրի սահմանադրության մեջ, մեր երկրի՝ Ռուսաստանի անբաժանելի մասն են: Դա բացարձակապես անվիճելի փաստ է, չքննարկվող  փաստ», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նա նաև հավելել է, որ Ուկրաինայում իրադրության կարգավորման հարցում ոչ ոք հեշտ և արագ լուծումներ չի սպասում:  «Ոչ ոք չի ակնկալում, որ լուծումները կլինեն հեշտ և արագ: Մեր օրակարգում առկա խնդիրը չափազանց բարդ է և բարձիթողի վիճակում է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Այսպես է նա  պատասխանել ՏԱՍՍ-ի այն հարցին, թե Կրեմլում Վաշինգտոնի խոհեմության հույս ունե՞ն արդյոք Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում և ակնկալո՞ւմ են արդյոք, որ Վաշինգտոնը պատրաստ է լսել և ընդունել Ռուսաստանի համար սկզբունքային կետերը։
15:58 - 27 փետրվարի, 2025
Պեսկովը «կեղծիք» է անվանել Չեռնոբիլին հարվածելու լուրերը
 |civilnet.am|

Պեսկովը «կեղծիք» է անվանել Չեռնոբիլին հարվածելու լուրերը |civilnet.am|

civilnet.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հերթական կեղծիք» է անվանել ուկրաինական կողմի մեղադրանքները, թե իբր ռուսական անօդաչու թռչող սարքը գիշերը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված էներգաբլոկին և վնասել պաշտպանիչ սարկոֆագը։ Այս մասին խոսնակն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։ «Ամենայն հավանականությամբ, խոսքը հերթական սադրանքի, կեղծիքի մասին է, դա հենց այն է, ինչ սիրում է անել Կիևի ռեժիմը»,- ասել է Պեսկովը։ Այսօր Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը փետրվարի 14-ի գիշերը խոցել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված չորրորդ էներգաբլոկի սարկոֆագը։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ սարկոֆագը վնասվել է։ Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել։ «Ուկրաինան այդ սարկոֆագը կառուցել է Եվրոպայի, Ամերիկայի և բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են իրական անվտանգություն մարդկանց համար։ Աշխարհում միակ պետությունը, որը կարող է հարձակվել նման օբյեկտների վրա, գրավել ատոմակայանների տարածքը և ռազմական գործողություններ վարել՝ ընդհանրապես հաշվի չառնելով հետևանքները, այսօրվա Ռուսաստանն է։ Եվ դա ահաբեկչական սպառնալիք է ամբողջ աշխարհին»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահը։
14:55 - 14 փետրվարի, 2025