Պեսկովը «կեղծիք» է անվանել Չեռնոբիլին հարվածելու լուրերը
 |civilnet.am|
14:55 - 14 փետրվարի, 2025

Պեսկովը «կեղծիք» է անվանել Չեռնոբիլին հարվածելու լուրերը |civilnet.am|

civilnet.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հերթական կեղծիք» է անվանել ուկրաինական կողմի մեղադրանքները, թե իբր ռուսական անօդաչու թռչող սարքը գիշերը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված էներգաբլոկին և վնասել պաշտպանիչ սարկոֆագը։ Այս մասին խոսնակն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ամենայն հավանականությամբ, խոսքը հերթական սադրանքի, կեղծիքի մասին է, դա հենց այն է, ինչ սիրում է անել Կիևի ռեժիմը»,- ասել է Պեսկովը։

Այսօր Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը փետրվարի 14-ի գիշերը խոցել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված չորրորդ էներգաբլոկի սարկոֆագը։

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ սարկոֆագը վնասվել է։ Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել։

«Ուկրաինան այդ սարկոֆագը կառուցել է Եվրոպայի, Ամերիկայի և բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են իրական անվտանգություն մարդկանց համար։ Աշխարհում միակ պետությունը, որը կարող է հարձակվել նման օբյեկտների վրա, գրավել ատոմակայանների տարածքը և ռազմական գործողություններ վարել՝ ընդհանրապես հաշվի չառնելով հետևանքները, այսօրվա Ռուսաստանն է։ Եվ դա ահաբեկչական սպառնալիք է ամբողջ աշխարհին»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել