Մոլդովայի ժողովուրդը փոքր տարբերությամբ «այո» է ասել ԵՄ անդամակցությունը որպես սահմանադրական նպատակ ամրագրելու հանրաքվեում
Մոլդովական սփյուռքի ձայների ճնշող աջակցությունը կարողացել է փոքր տարբերությամբ, սակայն փոխել ԵՄ անդամակցությանը վերաբերող քվեարկության արդյունքները:
Ձայները, ի վերջո բաշխվել են հետևյալ կերպ՝ 50.39%-ը քվեարկել է «այո», 49.61%-ը՝ «ոչ»:
Նշենք, որ հանրաքվեն նպատակ ուներ որոշել արդյոք պետք է սահմանադրության մեջ ներառել դրույթ, որը ԵՄ անդամակցությունը սահմանում է որպես նպատակ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Մոլդովայում անցկացվել են երկակի քվեարկություններ (նախագահի ընտրություն և ԵՄ անդամակցության հանրաքվե)։ Նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ եղել է արտաքին «աննախադեպ» միջամտություն, երբ նախնական արդյունքները ցույց տվեցին, որ ընտրությունները գնում են դեպի սերտ երկրորդ փուլ, իսկ ԵՄ հանրաքվեն հասել է վերջնագծին։
Ձայների ավելի քան 92%-ի հաշվարկից հետո հայտարարվել էր, որ ԵՄ անդամակցությանը հանրաքվեում մոլդովացիների 52%-ը քվեարկել է «ոչ», իսկ 47%-ը՝ «այո»:
12:21 - 23 հոկտեմբերի, 2024