Ռուսական խաղաղապահ առաքելության այընտրանք գոյություն չունի. ՌԴ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում
00:26 - 22 սեպտեմբերի, 2023

Ռուսական խաղաղապահ առաքելության այընտրանք գոյություն չունի. ՌԴ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում

Մենք պետք է աստիճանական ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար՝ հստակորեն երաշխավորելով նրանց իրավունքները և անվտագությունը։ Այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը։ 

«Սեպտեմբերի 19-ին կտրուկ սրացում եղավ ԼՂ ռազմական հակամարտության մեջ, մարդասիրական իրավիճակը վատթարացավ։ Փախստականների թվի կտրուկ ավելացման ռիսկեր առաջացան, բախումների ընթացքում եղան զոհեր քաղաքացիական բնակչության թվում։

Դժբխտաբար, ռուս խաղաղապահները կրկին զոհեր ունեցան իրենց առաքելությունը կատարելիս։ Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի հանձնառությունը՝ անմիջապես լիարժեք հետաքննություն իրականացնել այդ ողբերգության հարցով և մեղավորներին արդարադատության առջև կանգնեցնել։ 

[...]

Ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ սեպտեմբերի 20-ին համաձայնություն է ձեռք բերվել լիովին դադարեցնել մարտական գործողությունները՝ սկսած սեպտեմբերի 21-ին՝ 13։00-ից, բանակցություններ են ծավալվել ԼՂ հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանության ներկայցուցիչների միջև։ [...] 

Բացարձակ առաջնահերթություն է թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում և իրավիճակը վերադարձնել քաղաքական հուն։ ՌԴ-ն շարունակում է առաջատար դեր խաղալ՝ աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարցավորման գործընթացին, որևէ մեկից ավելի մե՛նք ենք շահագրգռված հնարավորինս շուտ այս իրավիճակի հանգուցալուծմամբ։ 

ՌԴ նախագահը քննարկումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Այդ քննարկումների ընթացքում որոշվել է, որ ջանքեր կգործադրվեն լարվածության թոթափման և կայունացման ուղղությամբ։ Մենք համոզված են, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության հստակ և հուսալի երաշխիքներով և ԼՂ բնակչության համար իրավունքների նկատմամբ հարգանքով՝ համաձայն միջազգային սկզբունքների։ 

Հակամարտության լուծման համապատասխան պարամետրերի շրջանակը սահմանվել է Երևանի իշխանությունների կողմից 2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսի ԵՄ հովանու ներքո տեղի ունեցած գագաթնաժողովներում, որտեղ նրանք Ղարաբաղը ճանաչեցին Ադրբեջանի մաս։ Միևնույն ժամանակ, այդ գագաթնաժողովների ամփոփիչ հռչակագրերում, որոնց Երևանը համաձայնություն է տվել, Ղարաբաղի հայկական բնակչության իրվունքների և անվտագության երաշխիքների թեման, դժբախտաբար, պարզապես բաց է թողնվել։

Մենք ակնկալում ենք, որ Բաքվի և Ստեփնակերտ/ Խանքենդիի միջև շփումների արդյունքում հնարավոր կլինի հնարավորինս շուտ թեթևացնել մարդասիրական իրավիճակը տարածաշրջանում և ապահովել կայունություն ԼՂ բնակիչների առօրյա կյանքում։ Մենք ամեն հնարավոր կերպ դրան կաջակցենք:

Մենք պետք է աստիճանական ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար՝ հստակորեն երաշխավորելով նրանց իրավունքները և անվտագությունը։ Այս գործընթացին ակտիվորեն կաջակցեն ռուս խաղաղապահները։ ԼՂ հայերի անվտանգությունը և իրավունքներն առանցքային կարևորություն ունեն։

Մեր մոտեցումն այն է, որ 2020-2022 թթ․ բարձր մակարդակով եռակողմ հռչակագրերի համալիրը իրավական հիմքեր են նախատեսում հայ-ադրբեջնական հարաբերությունների կարգավորման համար, և դրանք միան իրական հիմքն են Հարավային Կովկասի այս հակամարտության կայուն լուծման համար: 

Ռուսական խաղաղապահ առաքելության այընտրանք գոյություն չունի։ Մենք մտադիր ենք շարունակել աշխատանքները  հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, որին համաձայնություն են տվել երեք առաջնորդները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի մշակում, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում, սահմանազատում և հարևան ժողովուրդների միջև շփումների կարգավորում»,- հայտարարեց ՌԴ ներկայացուցիչը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել