Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ
12:47 - 04 հոկտեմբերի, 2019

Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։ Քննարկվել է էներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» ծրագրի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների հետագա իրականացմանը։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ու տեխնիկական այլ լուծումները վերջնականացնելու նպատակով ինտենսիվացնել քննարկումները մասնագիտական մակարդակում՝ ներգրավելով նախաձեռնությանը մասնակից մյուս գործընկերներին։

Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ընթացքի շուրջ։

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության և միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Արձանագրության ստորագրումը պայմանավորված է համաձայնագրում անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել