Երեւանում ապամոնտաժվել է ապօրինի 6 բենզալցակայան
16:43 - 20 նոյեմբերի, 2023

Երեւանում ապամոնտաժվել է ապօրինի 6 բենզալցակայան

Տնտեսվարողների հետ բանակցություններից հետո սեփական ուժերով ապամոնտաժվել է ապօրինի 6 բենզալցակայան: Աշխատանքները շարունակական են: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Բենզալցակայանները, որոնք կառուցվել և շահագործվում են ապօրինի, վտանգ են ներկայացնում հարակից շենքերի համար:  Այս աշխատանքներն իրականում վաղուց պետք է արվեին, բայց կարևոր է, որ արդեն իսկ իրականացվում են: Պետք է  մինչև վերջ ավարտին հասցնենք այս գործընթացը»,- նշել է քաղաքապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել