ՀԱՊԿ-ին տեղյակ ենք պահել, որ հնարավոր է իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, խնդիրը պետք է արագ լուծվի. ԱԽ քարտուղար |tert.am|
09:24 - 26 մայիսի, 2021

ՀԱՊԿ-ին տեղյակ ենք պահել, որ հնարավոր է իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, խնդիրը պետք է արագ լուծվի. ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Միջադեպը տեղի է ունեցել Շորժայում և ցավալի է, որ այսպիսի ելք է եղել, ընդհանուր առմամբ՝ սադրանքը Ադրբեջանն է արել, մենք պահանջ ենք ներկայացրել, որպեսզի լքեն ՀՀ սուվերեն տարածքը, բայց իրենք շարունակում են մնալ, և երբեմն պրովոկացիաներ են անում․ Այս մասին Առաջին ալիքով Պետրոս Ղազարյանի հետ հաղորդման ժամանակ ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտողար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Ի՞նչ է կատարվում Վերին Շորժայի հատվածում, ինչո՞ւ ունենք զոհ:

 Նա նշեց, որ գործընթացը գնում է, որ փոխանցենք ՀԱՊԿ-ին և քննարկումներ սկսենք հասկանալ, թե իրավիճակին ինչպիսի լուծում ենք տալու.

«Ընդհանուր սահմանում իրավիճակը լարված է, բայց համեմատության մեջ ցերեկվա լարվածությունն որոշակի նվազում է ապրել, բայց դա չի նշանակում, որ հանդարտություն կա: Մենք բազմիցս մեր գործընկերներին ներկայացրել ենք, որ այսպիսի իրավիճակում՝ լարված պայմաններում, հնարավոր չի լինելու իրավիճակը վերահկողության տակ պահել: Այդ մասին, մեր ՀԱՊԿ գործընկերներին տեղյակ ենք պահել և ասել ենք, որ հնարավոր է ցանկացած իրավիճակում, ցանկացած զարգացման դեպքում իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, և սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի խնդիրը շատ արագ լուծում ստանա, հակառակ դեպքում կարող է այս լարվածությունը որևիցե միջադեպով ամբողջովին վերահսկողությունից դուրս գա»,- մանրամասնեց ԱԽ քարտուղարը:

 Նա նշեց, որ այժմ բանակցություններ են վարում, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների կոմիտեի հանդիպում լինի, այնուհետև կլինի անվտանգության խորհրդի քարտուղարներին հանդիպում և կշարունակվի գործընթացը:

«Կարևոր է նշել, որ այսօր իրավիճակի փոփոխություն է եղել, սահմանում զոհ կա, որն ամբողջովին փոխում է իրավիճակը և պետք է ՀԱՊԿ-ը արագացնի, ՀԱՊԿ-ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածքում, որ գնահատական տա: Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նաև առաքելություն կուղարկի: ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի շփումների արդյունքում նաև համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ սահմանները, դիրքրոշումն այնդպիսին է և բոլորը կիսում են այդ դիրքորոշումը: Աստեղ կարևոր է, որ այս դիրքորոշումով ենք առաջնորդվում և հստակ գիտենք՝ այլ հարց չի կարող քննարկվել Ադրբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել