Թե հետագայում Կարեն Կարապետյանի հետ ինչ կարգի համագործակցություն կլինի՝ չենք որոշել․ Ռոբերտ Քոչարյան
11:04 - 20 հունիսի, 2021

Թե հետագայում Կարեն Կարապետյանի հետ ինչ կարգի համագործակցություն կլինի՝ չենք որոշել․ Ռոբերտ Քոչարյան

Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է։ Թե հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի, չենք որոշել։ Այս մասին քվեարկությունից հետո ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Խոսելով «Հայաստան» դաշինքի մի քանի պաստառների վնասների մասին՝ Քոչարյանն ասաց, որ առաջին հերթին օրենքի կոպիտ խախտում է։

«Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ։ Արդեն կան կադրեր ցանցում, և փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերվել, թե ով է արել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ։ Եթե մեկ, երկու ժամվա ընթացքում Ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներից, ապա մենք կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից», ընդգծեց նա։

Անդրադառնալով «Իզմիրլյան» ԲԿ-ի գլխավոր բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ձերբակալումն աբսուրդի ժանրից էր․ «Չեմ կարծում, որ ձերբակալության համար որևէ հիմք կար։ Ինքը իր կարծիքն է ասել, և էդ տեսանկյունից չեմ կարծում՝ ճնշման արտահայտություն կա»։

Մեկնաբանելով նաև այն, որ մի շարք ուժեր խախտել են լռության օրը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ԿԸՀ-ն արձագանքեց խախտմանը։

«Կարծում եմ՝ սա ուղղակի ցույց է տալիս իշխանության դեմքը, որ որևէ հարգանք չունեն ոչինչ նկատմամբ, չեն ունեցել այս ընթացքում և շարունակում են չունենալ նաև ընտրության օրը»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել