Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
17:47 - 29 հուլիսի, 2021

Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՊԾ-ի պաշտոնական կայքը։


«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն: Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի տեղեկություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել