Տոկիո-2020. ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

 |armenpress.am|
09:17 - 06 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի օլիմպիական Մակուհարկի Մես Արենայում շարունակվում է օլիմպիական ըմբշամարտի մրցաշարը:

Հայաստանը ներկայացնող ըմբիշներից վերջինը պայքարի մեջ մտավ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Առաջին գոտեմարտում Թևանյանի մրցակիցը Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովն էր: Ռաշիդովն աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր: Թևանյանը պարտվեց մեկնարկում` 6:0 հաշվով: Հայ ըմբիշը կպայքարի բրոնզի համար, եթե Ռաշիդովը դուրս գա եզրափակիչ:

Ավելի ուշ` Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պայքարի մեջ կմտնի Երևանի ժամանակով ժամը 09:30-ին: Նրա մրցակիցն ԱՄՆ-ից Դեյվիդ Քեյշուն է: Վերջինս աշխարհի առաջնության փոխչեմպիոն է, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր: Բաչկովը մինչ այս հաղթել է երեք մենամարտում` առավելության հասնելով Անտիգուա և Բարբուդայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների նկատմամբ:

Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է երեք մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ:

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել