Կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի․ Անահիտ Ավանեսյան
11:47 - 02 սեպտեմբերի, 2021

Կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի․ Անահիտ Ավանեսյան

Երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել են դրական։ Ցավոք սրտի երեկ գրանցվել է 19 մահ և ինչպես տեսնում ենք, և մենք անհազանգել ենք, ցավոք  դելտա շտամը աչքի է ընկնում վարակելության ավելի մեծ աստիճանով, բայց բացի դրանից հիվանդության ընթացքը ավելի ծանր է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում խոսելով կորոնավիրուսային իրավիճակի մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նախարարը նաև ընդգծեց, որ նկատվում է նաև հիվանդության երիտասարդացում։ Նախորդ շաբաթ նախարարը հայտնել էր, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են 20-28 տարեկան երիտասարդներ։ Նախարարը հայտնեց, որ նրանցից մեկը մահացել է։ Ավանեսյանի խոսքով այս պահին նույնպես կա 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Ուստի սա մեզ համար ահազանգ է, որ բոլորս հասկանանք, պատկերացնենք, որ առաջիկայում վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք և ամեն մեկը իր հանրային պատասխանատվության մասը կրելով նպաստի, որ մեր բնակչության առողջությունը և կյանքը մեզ պաշտպանի»,- հավելեց նախարարը։

Խոսելով մահճակալային ֆոնդի մասին նախարարը հայտնեց, որ այս պահին  ծավալված է մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված են, ծանր վիճակում գտնվում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի։  Նախարարը մանրամասնեց․

«Արհեստական շնչառական ապարատներին միացված են 51 քաղաքացիներ։ Այս պահին ամբողջությամբ իրականացնում ենք այն քաղաքացիների հոսպիտալացումը, ովքեր ունեն դրա կարիքը, որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նաև նոր մահճակալներ, բայց նաև սա մեծ լարվածություն է ստեղծում  ընդհանուր առմամբ համակարգում։ Գիտենք, որ աշնանը հիվանդացության աճ է գրանցվում և մարդիկ ավելի շատ են դիմում շտապ օգնության ծառայությանը, հիվանդանոցներին, ուստի կորոնավիրուսը պահել հնարավորինս կառավարելի շրջանակներում նշանակում է նաև նպաստել այլ հիվանդություններով քաղաքացիներին ճիշտ ժամանակին բժշկական օգնություն ցույց տալուն»։

Անդրադառնալվ պատվաստումային գործընթացին Ավանեսյանը նշեց, որ այս պահի տվյալներով իրականացվել է 293955 պատվաստում, օրական պատվաստողների թիվն անցնում է 6000-ը։ Երեկ իրականացվել է 6227 պատվաստում։

«Եթե մարտ ամսին հարցվածների միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, վերջերս իրականացված հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս և 40 տոկոսից ավելի քաղաքացիներ դիտարկում են պատվաստումը որպես շատ կարևոր գործիք և պատրաստ են պատվաստվել։ Սա խոսում է քաղաքացիական կարծիքի փոփոխության մասին, բայց դեռ շատ տեղ ունենք աշխատելու ապատեղեկատվության և այլ արատավոր երևույթների դեմ պայքարի շրջանակներում»,- եզրափակեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել