Բարոնուհի Քերոլայն Քոքսը հանդիպել է տեղահանված արցախցիների հետ
17:46 - 13 սեպտեմբերի, 2021

Բարոնուհի Քերոլայն Քոքսը հանդիպել է տեղահանված արցախցիների հետ

Սեպտեմբերի 13-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին ու նրա գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից:

Քննարկվել են Արցախի շուրջ տիրող իրավիճակին ու տեղահանված արցախցիներին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել նաև հետպատերազմական Արցախում առկա խնդիրներին։

Մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Քերոլայն Քոքսին՝ Արցախի հանդեպ մեծ հոգատարության և սրտացավ վերաբերմունքի համար։

Ներկայացուցչություն այցի երկրորդ հատվածում բարոնուհի Քոքսը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող տեղահանված արցախցիների ու 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորական ու քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել