Ադրբեջանական ԶՈՒ կողմից թաղավարդցու առանձնատունը վնասելու առթիվ քրգործն ընդունվել է վարույթ
11:50 - 14 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանական ԶՈՒ կողմից թաղավարդցու առանձնատունը վնասելու առթիվ քրգործն ընդունվել է վարույթ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի (անձանց) կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1991 թ. ծնված բնակչի առանձնատունը վնասելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։  

Նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել