Կառավարությունը Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով հատկացրեց 400 մլն դրամ
12:04 - 25 նոյեմբերի, 2021

Կառավարությունը Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով հատկացրեց 400 մլն դրամ

Ինչպես հայտնի է՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերած պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։

Այս համատեքստում ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 400 մլն դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ այս նպատակների համար դեռեւս ապրիլին 500 մլն դրամ էր հատկացվել, սեպտեմբերին՝ 200 մլն դրամ, հիմա հերթական խմբաքանակի համար 400 մլն դրամ է անհրաժեշտ։ 

Կարգավորումը, ըստ կառավարության, նպատակ ունի ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում իրականացնել առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին: 
Մասնավորապես.

1. Պայմանով պարտքերի դիմաց` 105.9 մլն դրամ,
2. Ճանապարհները փակվելու կապակցությամբ ձեռք է բերվել 3 հատ ՈՒԱԶ ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 22.2 մլն դրամ /1-ը տրամադրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ–ին, 2-ը` Կապանի համայնքապետարանին/,
3. Նախատեսվում է ձեռք բերել 43 հատ սենդվիչ պանելային շարժական տնակներ, որի արժեքը կկազմի 223.7 մլն դրամ (1 հատի արժեքը կազմում է շուրջ 5.2 մլն դրամ): /Զինված ուժերի կառույցներին՝ 7 հատ, ՀՀ ԱԻՆ ՓԾ–ին` 2 հատ, ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը՝ 3 հատ, ԱԱԾ-ին՝ 1 հատ, ՊՆ-ին՝ 30 հատ/,
4. Կապան-Ճակատեն ճանապարհը փակ լինելու կապացությամբ նոյեմբերի 14-16-ը բնակչությանը տրամադրվել է վառելիք 6.5 մլն դրամ /13 տոննա դիզելային վառելիք/ և բնական գազ` 1.0 մլն դրամ,
5. Նոյեմբերի 11-ին Բարձրավան – Շուռնուխ - Որոտան ճանապարհները փակվելու կապակցությամբ բնակչությանը տրամադրվում է հաց՝ օրական 2 անգամ /նոյեմբերի 22-ի դրությամբ փաստացի ծախսը կազմում է 0.8 մլն դրամ/,
6. Ոռոգման և խմելու ջրի համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում,
7. Այլ հրատապ ծախսեր (սնունդ, անվադողեր, դեղ և այլն)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել