Թուրքիան Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումն առաջարկում է անցկացնել Ստամբուլում |factor.am|
14:43 - 27 հունվարի, 2022

Թուրքիան Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումն առաջարկում է անցկացնել Ստամբուլում |factor.am|

factor.am: Թուրքիան, ի պատասխան ԵԱՀԿ նախագահի դիմումի,  որպես Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբի հանդիպման պոտենցիալ անցկացման վայր առաջարկել է Ստամբուլի թեկնածությունը։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ուկրաինայում և եռակողմ կոնտակտային խմբում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Միկո Կինունենը։

«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Թուրքիային  դրա համար։ Ես տեղեկացրել եմ քննարկումների մասնակիցներին այս հնարավորության մասին ՝վերադառնալու անձնական շփումներին։ Համոզված եմ, որ դեմ առ դեմ հանդիպումները կբարձրացնեն մեր քննարկումների որակն ու գաղտնիությունը»,-ասել է  Կինունենը։

Բացի այդ, դեսպանը նաև հայտնել է, որ նախօրեին տեղի է ունեցել կոնտակտային խմբի  2022թ-ի առաջին հանդիպումը։ Կինունենը նշել է, որ դեկտեմբերի 22-ին կայացած վերջին հանդիպման ընթացքում մասնակիցները հայտնել էին իրենց վճռականությունը՝ լիովին հավատարիմ մնալ 2020 թվականի հուլիսի 22-ի հրադադարի համաձայնագրին։ Թեև հրադադարի խախտումները նախորդ ամսվա համեմատ նվազել են ավելի քան 70 %-ով, սակայն պարտավորությունը բավարար չափով չի կատարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել