Արեւմտյան գործընկերները «անվերջանալի հոսքով» զենք են ուղարկում Ուկրաինա եւ մտադիր են առաջիկա ժամերին ավելացնել մատակարարումները։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
«Չեմ կարող ձեզ ամեն ինչի մասին ասել, բայց սա ուկրաինական դիվանագիտության համար այժմ բացարձակ առաջնահերթություն է: Ուկրաինան պաշտպանելու համար գործընկերների կողմից մեծ օգնություն է շարունակվում՝ զրահաբաճկոններից և սաղավարտներից մինչև շարժական: զենիթահրթիռային համալիրներ և հակատանկային կայանքներ»,- ասել է Կուլեբան Ուկրաինայի ԱԳՆ ֆեյսբուքյան էջում հեռարձակված ճեպազրույցում։
«Անկեղծ ասեմ, որ նույնիսկ 30 ժամ առաջ ես կասկածում էի, որ մենք հաջողության կհասնենք, բայց դա մեզ հաջողվեց, և այդ որոշումները (զենքի նոր մատակարարումների վերաբերյալ) արդեն վերջնական փուլում են»,- ասել է նա։
Միաժամանակ Կուլեբան հավելել է, որ չի նշելու, թե որ երկրներն են ավելացնելու մատակարարումները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Միաժամանակ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ իրենք ՆԱՏՕ-ին կոչ չեն անում ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի տարածքում։
«Մենք պատերազմ ենք վարում ինքնուրույն, մեր ֆիզիկական ուժով: Հետևաբար, մենք ՆԱՏՕ-ին չենք հրավիրում կռվելու այստեղ մեզ համար: Սա մեր հողն է: Այն ամենը, ինչ ՆԱՏՕ-ն կարող է անել Ուկրաինային այս պատերազմում աջակցելու համար, ՆԱՏՕ-ի համար ոչ միայն բարոյական պարտավորություն, այլեւ քաղաքական նպատակահարմարություն է»,- ասել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ մշակվում են տարբերակներ, մասնավորապես՝ «ինչպես օգնել հակաօդային պաշտպանության հարցում»։
comment.count (0)