Վրաստանը կշարունակի քաղաքական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ անկախ դեսպանին հետ կանչելու փաստից
19:26 - 01 մարտի, 2022

Վրաստանը կշարունակի քաղաքական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ անկախ դեսպանին հետ կանչելու փաստից

Վրաստանի իշխանությունները կշարունակեն քաղաքական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ չնայած Կիևի՝ Թբիլիսիից իր դեսպանին հետ կանչելու որոշմանը։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը տարածված Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլիի հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով, Վրաստանի կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ աջակցել Ուկրաինայի ժողովրդին և պահպանել խաղաղությունն ու կայունությունը Վրաստանում։

«Եվս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ Վրաստանի դեսպանը և դեսպանատան աշխատակիցները այն քչերից են, ովքեր չեն լքել Կիևը և իրենց աշխատանքը շարունակել Ուկրաինայում։

Վրաստանը շարունակում է իր քաղաքական և հումանիտար աջակցությունը ցուցաբերել Ուկրաինային, և դա առավելագույնն է, որ կարող է անել մի երկիր, որը 2008 թվականին պատերազմ է անցել, և որի հողերի 20%-ը օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Նույնիսկ ռազմական գործողություններին Վրաստանի անուղղակի ներգրավումը անուղղելի հետեւանքների կբերի մեր երկրի համար։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհասկանալի է Ուկրաինայի նախագահի որոշումը՝ Վրաստանից Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին։ Անկախ այս որոշումից՝ Վրաստանը շարունակում է և հետագայում էլ քաղաքական աջակցություն և հումանիտար օգնություն կցուցաբերի Ուկրաինային իր հնարավորությունների սահմաններում»,- հայտարարել է կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել