«Միավորվելով հանուն խաղաղության» պատմական նիստում ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ պահանջելով Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր ռազմական ուժերը։
Բանաձևին կողմ է քվեարկել 141 պետություն, դեմ է քվեարկել 5 պետություն՝ Ռուսաստանը, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։
Ձեռնպահ մնաց 34 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Չինաստանը, Իրանը, Իրաքը, Հնդկաստանը, Ղազախստանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում անդրադարձել է քվեարկությանը․
«Ես ողջունում եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևի աննախադեպ մեծամասնությունը, որը խստորեն պահանջում է Ռուսաստանից անհապաղ դադարեցնել Ուկրաինայի վրա դավաճանական հարձակումը: Ես երախտապարտ եմ յուրաքանչյուր պետության, որը կողմ քվեարկեց։ Դուք ընտրեցիք պատմության ճիշտ կողմը», - գրել է Զելենսկին՝ կից ներկայացնելով քվեարկության արդյուքները։
comment.count (0)