Հունաստանի վարչապետը ոչ իրատեսական է համարում Ռուսաստանից բնական գազի ներկրման՝ ԵՄ-ի հնարավոր արգելքը
22:06 - 09 մարտի, 2022

Հունաստանի վարչապետը ոչ իրատեսական է համարում Ռուսաստանից բնական գազի ներկրման՝ ԵՄ-ի հնարավոր արգելքը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ոչ իրատեսական է համարում Ռուսաստանից բնական գազի ներկրման՝  ԵՄ-ի հնարավոր արգելքը։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում, ինչպես փոխանցում է հունական կառավարության մամուլի ծառայությունը։

Ի պատասխան հարցի՝ ցանկանո՞ւմ է արդյոք Հունաստանը ՌԴ-ից էներգառեսուրսների ներկրման արգելքը, Միցոտակիսն ասել է․ «Չեմ կարծում, թե ՌԴ-ից գազի ներկրման անհապաղ արգելքն իրատեսական առաջարկ է այս պահին»։

Կառավարության ղեկավարը գաղափար չունի՝ Ռուսաստանն ինքը կցանկանա՞ դադարեցնել էներգակիրների մատակարարումը ԵՄ․

«Չգիտեմ։ Եթե դա այդպես է, իհարկե, մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Օրինակ, Հունաստանը ներկրում է 2 մլրդ կուբամետրից քիչ ավելի ռուսական գազ։ Արտակարգ իրավիճակների դեպքում մենք ունենք պլաններ։ Մենք հեղուկ բնական գազի սարքավորումներ ունենք (ընդունելու եւ պահելու)։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած անսպասելիության։ Բայց դուք ինձ հարցրիք՝ հավատո՞ւմ եմ ես, որ մենք՝ Եվրոպան, միակողմանիորեն կարող ենք հրաժարվել ռուսական գազից։ Եւ իմ պատասխանն այսպիսին է․ դա ոչ իրատեսական առաջարկ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել