Ռուսաստանը Կանադայի  313 քաղաքացիների, այդ թվում՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի մուտքը երկիր արգելել է
22:23 - 15 մարտի, 2022

Ռուսաստանը Կանադայի 313 քաղաքացիների, այդ թվում՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի մուտքը երկիր արգելել է

Ռուսաստանը, ի պատասխան Կանադայի պատժամիջոցների, մարտի 15-ից սեւ ցուցակում է ներառել Կանադայի 313 քաղաքացիների, որոնց մուտքն արգելված է ՌԴ, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, պաշտպանության եւ արտգործնախարարներ  Անիտա Անանդն ու Մելանի Ժոլին։ Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

«Ի պատասխան պաշտոնական Օտտավայի տենդագին ռուսաֆոբիայի, որը իր ռուսաֆոբիայով կատաղի  պայքարի մեջ է Վաշինգտոնի հետ, բոլոր նոր պատժամիջոցները, որոնք տարածվել են Ռուսաստանի բարձր ղեկավարության եւ գործնականում ռուսական պատգամավորական ողջ թեւի վրա, մարտի 15-ից ՌԴ մուտք չունեցող անձանց սեւ ցուցակում են ներառվում վարչապետ Ջասթին Թրյուդոն, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները։ Արգելքի տակ հայտնվածների շարքում են նաեւ Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների մեծ մասը եւ ագրեսիվ պրոբանդերականների (բանդերականներ (ռուս․՝ бандеровцы) - ուկրաինական նացիոնալիստների կազմակերպության անդամներ,- խմբ․) տարրերը»,- ասված է փաստաթղթում։

Գերատեսչությունն ընգծել է, որ այս քայլը հարկադրված բնույթ ունի եւ ձեռնարկվել է՝ որպես արձագանք «կանադական ռեժիմի՝ պարկեշտության սահմաններից դուրս եկած թշնամական գործողություններին, որոնք այսքան ժամանակ փորձել են ռուսական կողմի համբերությունը»․

«Յուրաքանչյուր ռուսաֆոբ հարձակում, խոսքը ռուսական դիվանագիտական առաքելության վրա հարձակման, օդային տարածքը փակելու կամ Օտտավայի կողմից երկկողմ տնտեսական կապերի փաստացի խզման մասին է (հենց ի վնաս հենց Կանադայի շահերին), անխուսափելիորեն կստանա վճռական եւ պարտադիր չէ՝ համաչափ հակահարված»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել