Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներ դոլարով, եվրոյով վճարումներ ընդունելուց և կանցնի ռուբլով վճարումների։ Այս մասին, ինչպես փոխանցում է TASS-ը, կառավարությունում խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես որոշել եմ հնարավորինս շուտ իրականացնել վճարումների փոխանցման մի շարք միջոցառումներ։ Սկսենք սրանից․ մեր բնական գազի համար, որը մատակարարվում է, այսպես կոչված, ոչ բարեկամ երկրներին, [վճարում կիրականացվի] ռուսական ռուբլով»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն այլ պետություններին կշարունակի գազ մատակարարել ավելի վաղ կնքված պայմանագրերով նախատեսված ծավալների և գների համաձայն։
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ռուսաստանը շարունակելու է բնական գազ մատակարարել՝ ավելի վաղ կնքված պայմանագրերում ամրագրված գնագոյացման սկզբունքներին և ծավալներին համապատասխան»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ բոլոր օտարերկրյա սպառողները պետք է կարողանան ռուսական գազի դիմաց վճարումները կատարել ռուբլով։
comment.count (0)