factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններում չի տեսնում նշաններ, որ դրանք արդյունավետ առաջ են ընթանում, քանի որ ԱՄՆ-ը Ռուսաստանից «լրջության իրական նշաններ չի տեսնում», գրում է CNN-ը։
«Կա այն, ինչ ասում է Ռուսաստանը, և կա այն, ինչ անում է Ռուսաստանը: Մենք կենտրոնացած ենք վերջինի վրա»,- ասել է Բլինքենը Մարոկկոյի արտգործնախարար Նասեր Բուրիտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Նա նշել է, որ Ռուսաստանի հայտարարությունը, թե Կիևի շուրջ ռազմական գործողությունները կրճատում է, կարող է նշանակել, որ «Ռուսաստանը ևս մեկ անգամ փորձում է շեղել և խաբել մարդկանց՝ մտածելով, որ չի անում այն, ինչ անում է»:
Բլինքենը կոչ է արել Ռուսաստանին «դադարեցնել ագրեսիան, դադարեցնել կրակը, հետ քաշել իր ուժերը և, իհարկե, բանակցություններ վարել»:
comment.count (0)