ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը փաստագրել է Բուչայում ռուսական զորքերի դաժանությունները
 |factor.am|
18:02 - 22 ապրիլի, 2022

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը փաստագրել է Բուչայում ռուսական զորքերի դաժանությունները |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցները փաստագրել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մոտ գտնվող Բուչա քաղաքում «մոտ 50 քաղաքացիական անձի ապօրինի սպանությունը, այդ թվում՝ մահապատժի միջոցով»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը, գրում է CNN-ը։

Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը փաստագրել և նույնականացրել է առնվազն 5․264 քաղաքացիական տուժածի՝ 2․345 սպանված և 2․919 վիրավոր։

«Մենք գիտենք, որ իրական թվերը շատ ավելի մեծ են լինելու, քանի որ սարսափները, որոնք տեղի են ունեցել ինտենսիվ մարտերի այնպիսի վայրերում, ինչպիսին Մարիուպոլն է, ի հայտ են գալու»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը։

Նա հավելել է, որ հայտնի են դառնում նաև քաղաքացիական անձանց մահապատիժների մասշտաբներն այն տարածքներում, որոնք նախկինում զբաղեցրել են ռուսական ուժերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել