Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր
16:20 - 25 ապրիլի, 2022

Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Սուրեն Պապիկյանը դեսպանին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին, ներկայացրել վերջին զարգացումները ՀՀ սահմանամերձ շրջաններում:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր, մասնավորապես` փոխգործակցության հետագա ընդլայնման ուղիները, բազմակողմ ձևաչափերի շրջանակներում նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը և ժամկետները:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել