Առաջիկա հինգ օրերին կիրականացվեն բողոքի ակցիաներ, երթեր, իսկ մայիսի մեկին կկազմակերպվի մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան
19:30 - 25 ապրիլի, 2022

Առաջիկա հինգ օրերին կիրականացվեն բողոքի ակցիաներ, երթեր, իսկ մայիսի մեկին կկազմակերպվի մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան

Կոմիտասի պողոտայում մեկնարկեց ընդդիմադիրների բողոքի ակցիան։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր տրվել է բողոքի ակցիաների մեկնարկը։ 

Նրա խոսքով՝ այսօր Իջևանից մի խումբ արժանապատիվ քաղաքացիներ քայլերթով առավոտյան շարժվեցին Երևան; 

«Վաղը՝ ժամը 11․30, Տիգրանաշենից Երևան կշարժվի մեր հաջորդ խումբը։ Դրանից հետո Հայաստանի մյուս երկու խորհրդանշական վայերերից՝ Սարդարապատից և Բաշ Ապարանից ևս մեր հայրենակիցները խմբերով քայլերթով կշարժվեմն Երևան»։ 

Սաղաթելյանը նշեց, որ այդ քայլերթի ընթացքում Հայաստանի տարբեր բնակավայրերում, գյուղերում կիրականացվեն իրազեկման ակցիաներ՝ ներկայացնելու են երկրին սպառնացող վտանգները, համախմբելու են քաղաքացիներին։ 

Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկա հինգ օրերին, Երևանում ամեն օր կկզմակերպվեն երթեր, ակցիաներ, ցույցեր։

«Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է Հայաստանում ժողովրդին ոտքի կանգնեցնել»,-ասաց նա՝  հավելելով, որ դրանից հետո՝ մայիսի 1-ին, կկազմակերպվի մեծ հանրահավաք։ 

Սաղաթելյանը հիշեցրեց, որ պայքարը լինելու է ապակենտրոն և ցանցային։ 

«Գործելու ենք մեկ գաղափարախոսությամբ, բայց ապակենտրոն ձևով։ Բոլոր նրանք, ում համար թանկ է հայոց պետականությունը, իրենք մեր զինակիցներն են, մեր ընկերները, այ պայքարի առաջամարտիկը»։,- նշեց Սաղաթելյանը։ 

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց քայլերթի ու իրազեկման մեկնարկի մասին։ 

Նշենք՝  միևնույն ժամանակ Ազատության հրապարակից քայերթով իրազեկման ակցիա են իրականացնում Արթուր Վանեցյանն ու թիմակիցները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել