Այս շարժումը չի մարելու, այս շարժման հաջողության բանաձևը մեկն է՝ օր օրի ավելանալ․ Իշխան Սաղաթելյան
20:21 - 09 մայիսի, 2022

Այս շարժումը չի մարելու, այս շարժման հաջողության բանաձևը մեկն է՝ օր օրի ավելանալ․ Իշխան Սաղաթելյան

Ազգակործան վարչապխմբին իշխանությունից զրկելը ենթադրում է երկու փուլ, երկիշխանության առաջացում և գործող իշխանությունների հեռացում։ Այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ 

Նրա խոսքով՝ երկիշխանությունը արդեն կայացած փաստ է, այն ունի իր հստակ դրսևորումները․ «Առաջին, մենք միասին ձևավորել ենք լայն համախմբում, հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ, այս հրապարակը այլևս գործոն է։ Թե՛ երկրի ներսում, թե արտաքին աշխարհի համար այլևս հստակ փաստ է․ Նիկոլը չունի լեգիտիմ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Իշխանության միակ հենարանը մնացել է ոստիականական բիրտ ուժը, երկրում քաղաքական ճգնաժամ է։ 2021 թ․-ի ընտրությունները ոչ մի հարց չեն լուծել, որովհետև ճգնաժամի բուն պատճառը և առարկան շարունակում է մնալ իշխանության։ Իշխանությունը անկարող է կասեցնել ժողովրդի ցասումը»։

Սաղաթելյանը նշեց, որ շարժման գլխավոր խնդիրն է նախ ի ցույց դնել, որ փաստացի իշխանությունը հրապակում է, և երկրորդ, ի ցույց դնել, որ իշխանությունը չի կարող  որևէ կերպ կասեցնել այդ պայքարը և ցասումը։ «Այլ խոսքով, ժողովուրդը պետք է դառնա իրադրության լիարժեք տերը, թելադրի իր կամքը՝ փակելով ու  բացելով ինչ ուզում է և ինչքան ուզում է։ Սա վերջնականապես ակնհայտ կդարձնի Նիկոլի իշխանության փաստացի իշխանազրկումը, որից հետո Նիկոլի իշխանության հրաժարականը կդառնա անխուսափելի»։

Սաղաթելյանը ընգծեց՝ այդ նպատակով պետք է մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների քանակը և դառնալ իրադրության տերը․ «Սա է առաջիկա օրերի մեր առջև դրված գերագույն գլխավոր նպատակը։ Այս շարժումը չի մարելու, այս շարժման հաջողության բանաձևը մեկն է՝ օր օրի ավելանալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել