Զոհված զինծառայողների ծնողները Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի պահանջ ներկայացրին
 |tert.am|
21:06 - 17 մայիսի, 2022

Զոհված զինծառայողների ծնողները Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի պահանջ ներկայացրին |tert.am|

tert.am: Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ բեմահարթակ բարձրացան զոհված զինծառայողների ծնողները ու հանդես եկակ պահանջով․

«Պահանջում ենք ՀՀ դատական համակարգի աշխատանքը հիմնովին խաթարած Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը»,– ասաց  ծնողներից մեկը։

Բացի այդ, զոհերի հարազատները նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ներկայացրեցին` հայտարարելով, որ իրենց բողոքի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ոչ թե պետական դավաճանության, ինչպես իրենք էին պահանջել, այլ պաշտոնեական դիրքի չարաշահման մասին հոդվածով։

Ուստի ծնողները դատախազությունից ու ՔԿ-ից պահանջում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցել հենց դավաճանության հոդվածով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել