tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները-խմբ․) շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» (չակերտները-խմբ․) ապագայի հիմնարար տարրերից մեկն է, գրում է minval.az-ը։
«Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել է Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ։
Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները-խմբ․), քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը։
Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
comment.count (0)