tert.am: Առաջիկայում պետք է «նորություններ» սպասել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության բանակցությունների թեմայով։ Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 30-ին, իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր առաջնահերթությունը, սա կլինի մեր պետության բոլոր ներկայացուցիչների առաջադրանքը. ամեն ինչ պետք է արվի որքան հնարավոր է շուտ, որպեսզի նախապատրաստվի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը: Պաշտոնյաները, պատգամավորները, դիվանագետները պետք է աշխատեն այդ հարցի շուրջ օրը 24 ժամ, յոթ օր: Ի դեպ, վաղը նորություններ կլինեն այս թեմայով, ուկրաինական եվրաինտեգրումը հնարավոր չէ կանգնեցնել»,- ասել է նա։
comment.count (0)