Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ |tert.am|
15:40 - 03 հուլիսի, 2022

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Կիրակի գիշերն ուկրաինական զորքերը «Տոչկա-Ու» հրթիռներով և «Ռեյս» անօդաչու սարքերով գնդակոծել են ՌԴ Կուրսկի և Բելգորոդի մարզերի տարածքները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այս գիշեր Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ից մինչև 03:30-ը Կիևի ռեժիմը «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով կասետային զինատեսակներով և «Տու-143 Ռեյս» անօդաչու սարքերով դիտավորյալ հարված է հասցրել Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին, որտեղ զինվորական օբյեկտներ չկան»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գնդակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ։ Մասամբ ավերվել է 11 բազմաբնակարան և մոտ 40 մասնավոր շենքը։

Ավելի մանրամասն` tert.am- ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել