«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պետական գրանցում է ստացել 2021 թ․ մայիսի 19-ին։ Կուսակցության նախագահն է Արա Զոհրաբյանը։

«Զարթոնք»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն Արա Զոհրաբյանն էր։

«Զարթոնք»-ը ստացել է 4 619 ձայն (0.36%) և չի անցել խորհրդարան։

«Զարթոնք»-ի պնդմամբ խախտումները բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար |armenpress.am|

«Զարթոնք»-ի պնդմամբ խախտումները բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար |armenpress.am|

armenpress.am:  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պնդում է, որ իրենց արձանագրած խախտումները բավարար են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն: Այս մասին ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ՍԴ հուլիսի 10-ի նիստում: Զոհրաբյանը նշեց, որ ՍԴ դատավորների հարց ու պատասխանից, նաև իրենց կողմից արձանագրված որոշ փաստերից իրենց մոտ անհանգստություն է առաջացել, որ գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության: «Առ այսօր «Զարթոնքը» չի ստացել մյուս երեք դիմողների դիմումները, որոնք քննարկվում են մեկ գործի շրջանակում»,-ասաց նա ու հավելեց, որ չեն քննարկվել և քվեարկության չեն դրվել կուսակցության ներկայացրած միջնորդությունները: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը վստահեցրեց, որ  որևէ միջնորդություն առանց քննարկման չի մնալու: «Եվ որևէ կողմ մյուսի համեմատ ավելի բարենպաստ վիճակում չի գտնվելու»,-վստահեցրեց ՍԴ նախագահը: Զոհրաբյանը շարունակեց՝ պնդելով, որ ընտրություններն անցել են գերլարված մթնոլորտում՝ բոլոր կողմերից: «Ինչպես ասում են՝ բարձր աղմուկը խլացնում է ճշմարտության ձայնը: Հատկապես կարևորում ենք երկու փաստարկ, առաջինը՝ բռնության կոչ և հոգեբանական հարկադրանք: Նախընտրական քարոզչության ժամանակ մեր կուսակցությունը զբաղված էր իր քարոզչությամբ և արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս օգտագործում է տարբեր արտահայտություններ, որոնք կարող էին ընկալվել որպես բռնության կոչեր: Մենք, տեսնելով, որ մթնոլորտը գնալով շիկանում է, փորձեցինք այս խնդիրը բերել իրավական դաշտ, դիմեցինք ԿԸՀ-ին, հանձնաժողովը քննության առնելով մեր դիմումը որոշեց մերժել այն»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց, որ քաղաքական ուժը դիմել է նաև Վարչական դատարան: Ըստ նրա՝ Փաշինյանի հայտարարությունները, խոսքերը ազդեցություն են գործել հասարակության վրա, առաջին հերթին՝ հանրային ծառայողների վրա: Նա շեշտեց նաև՝ Փաշինյանը չէ, որ պետք է ընտրությունների օրվա մասին հայտարարեր: Զոհրաբյանը խոսեց նաև վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին: «Մինչև քարոզչությունը մեկնարկելը վարչապետի լիազորություններն իրականացնող Նիկոլ Փաշինյանը ծառայողական հանդիպումներ է ունեցել մարզերում, որը փաստացի քարոզչություն է եղել, և այդտեղ օգտագործել է վարչական ռեսուրսը: Այսինքն՝ նա գնացել է մարզերում հանդիպումների որպես վարչապետի պաշտոնակատար, բայց տեքստերից էլ ակնհայտ էր, որ նա սկսել է իրականացնել քարոզչություն: Եվ բնական է, որ այս առումով մեծ առավելություն է ձեռք բերել մյուս բոլոր կուսակցությունների նկատմամբ՝ առավել ևս նոր սկսող կուսակցությունների»,-ասաց կուսակցության ներկայացուցիչը: Նա խնդրեց բարձր դատարանից, որ ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված ԿԸՀ-ի համապատասխան որոշումը և ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր: «Մեր կարծիքով՝ այս խախտումները բավարար են, որպեսզի անվավեր ճանաչվի»,-ասաց նա:
18:08 - 10 հուլիսի, 2021
Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք» կուսակցության հայցը

Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք» կուսակցության հայցը

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտնում է, որ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, և հայցադիմումը բավարարվել է․    «Այսօր ՀՀ վարչական դատարանը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցը բավարարել է և ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6861/05/21 գործով 17.06.2021թ. կայացված վճռով հաստատված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի) խախտումների առնչությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործիքակազմը չկիրառելը (անգործությունը):   Վարչական դատարանի վճռից հետևում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է միջոցներ ձեռնարկեր պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները (հարկադրանքի, սպառնալիքների և ատելություն պարունակող) կանխելու ուղղությամբ, ինչը չի արել՝ դրսևորելով անգործություն:   Հունիսի 18-ին հայտնել էինք, որ վարչական դատարանը մերժել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և երրորդ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը վերաբերվում էր ՔՊ ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված վեճին:
21:45 - 25 հունիսի, 2021
Այն, որ ՔՊ-ն կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ․ Արա Զոհրաբյան

Այն, որ ՔՊ-ն կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ․ Արա Զոհրաբյան

Այն, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը նորաստեղծ միավոր էր, խիստ սահմանափակ ռեսուրսներով, և շանսերը բարձր չէին այս գերլարված մրցապայքարում, հասկանալի է, բայց որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության առաջին համար Արա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ստացվում է, որ «ժողովուրդն» ընտրեց հայհոյանքը, ագրեսիան, թշնամասիրությունը և պարտությունը: Ազգային արժեհամակարգը, ազգային արժանապատվությունը և հայրենիքի անվտանգությունը տեղ չգտան «ժողովրդի» սրտում: Բնական է, որ արժանանալու ենք մեր ընտրության հետևանքներին: 2018թ. ընտրությունը բերեց 2020թ. պատերազմ և պարտություն, իսկ 2021թ. ընտրությունը մեզ բերելու է նվաստացում և կորուստներ: Այս ընտրությունների կազմակերպման ընթացքում ձեռք բերեցի գաղափարական ընկերներ, անշահախնդիր թիմակիցներ, վերաարժևորեցի շրջապատս, և ավելի ու ավելի համոզվեցի, որ պետք է պայքարել, պետք է արթնացնել մեր քնած արժեհամակարգը, ու միայն հետևողական գործունեությամբ կարող ենք վերականգնել մեր ազգային դիմադրողականությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմակիցներին, մեր ընտրողներին և բոլոր այն մարդկանց, որ մեր կողքին մնացին: Հ.Գ. Ընտրախախտումներին կանդրադառնանք լրացուցիչ:
11:16 - 21 հունիսի, 2021
«Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը քվեարկեց հանուն ազգային իշխանության ձևավորման

«Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը քվեարկեց հանուն ազգային իշխանության ձևավորման

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը, ով ընտանիքի հետ եկել էր ընտրատեղամաս, քվեարկեց, որպեսզի ՀՀ-ում ազգային իշխանություն ձևավորվի: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ փորձը ցույց է տվել, որ ապազգային երևույթներն ընկճել են ժողովրդի արժեհամակարգը: «Այս ընտրություններով մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը կմերժի ապազգայինը: Ընտրվելու շանսերի հետ կապված ցույց կտան ընտրության արդյունքները, բայց մենք հույս ունենք, որ ԱԺ-ում կլինենք արժեհամակարգի պահապանները, անկախ նրանից՝ մեր ժողովուրդն այս կարճ ժամանակում կհասցնի մեզ վստահել և իր քվեն տալ՝ միևնույնն է շարունակելու ենք մեր գործը»,- նշեց Զոհրաբյանը: Նա ընդգծեց, որ ընտրատեղամասում, որտեղ ինքը քվեարկեց, ոչ մի արտառոց բան չնկատեց, միայն խնդիր է տեսել կազմակերպման ձևում:
10:27 - 20 հունիսի, 2021
Վտանգի զգացումն է ինձ ստիպել իմ կոնֆորտ զոնայից դուրս գալ. Արա Զոհրաբյանը՝ քաղաքականություն մտնելու մասին |armtimes.com|

Վտանգի զգացումն է ինձ ստիպել իմ կոնֆորտ զոնայից դուրս գալ. Արա Զոհրաբյանը՝ քաղաքականություն մտնելու մասին |armtimes.com|

armtimes.com: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում եղել են Երեւանի տարբեր վարչական շրջաններում, Շիրակի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում: Կուսակցության վարչապետի թեկնածու Արա Զոհրաբյանը, ով նաեւ Փաստաբանների պալատի նախագահն է, նշում է, որ իրենց կուսակցությունը չի հավակնում ստանալ քվեների մեծամասնությունը, քանի որ նորաստեղծ կուսակցություն է, սակայն «Զարթոնքը» պատրաստ է Ազգային ժողովում պաշտպանել ազգային արժեհամակարգը: Մեր զրույցը Զոհրաբյանի հետ՝ ստորեւ. - Պարո՛ն Զոհրաբյան, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ակտիվ քարոզչություն է ծավալում, եւ ամեն անգամ այն սկսվում է եկեղեցու բակից: Ի՞նչու այդպես որոշվեց, ո՞րն է այս մոտեցման խորհուրդը: - Փաստաբանների պալատն ապաքաղաքական է, ու այդպես էլ կմնա: Նույնիսկ փաստաբանների պալատի աշխատակազմում կողք կողքի աշխատել եւ աշխատում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, ու դա որևէ կերպ չի խանգարել աշխատանքին կամ գործընկերային հարաբերություններին: Որպես քաղաքացի, փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ, երբեք չէի ցանկանա մտնել քաղաքականություն, եթե երկիրս այս վիճակի մեջ չհասցնեին: Վտանգի զգացումն է ինձ ստիպել իմ կոնֆորտ զոնայից դուրս գալ եւ մտնել մի միջավայր, որն այսօրվա իշխանությունը ցածրաճաշակ հարթակ է դարձրել: - Իսկ դատաիրավական համակարգի բարեփոխման ի՞նչ լուծումներ եք առաջարկում: - Երկու բարեփոխման մասին կնշեմ: Բարձրագույն դատական խորհրդի համամասնությունն անհրաժեշտ է փոփոխել, անդամների մեծամասնություն ընտրելու հնարավորությունն ընձեռելով դատավորների միությանը: Անհրաժեշտ է նաեւ վերականգնել դատավորների անձեռնմխելիությունը նաև ոչ դատավորի լիազորությունների իրականացման առնչությամբ քրեական հետապնդման դեպքերում: Դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը, կալանավորումը կարելի է իրականացնել միայն բարձրագույն դատական խորհրդի թույլտվությամբ: - Նախընտրական պայքարում աննախադեպ թվով (26) կուսակցությունների մասնակցությունը ավելի շատ չի՞ խճճում ժողովրդին ընտրություն կատարելու հարցում։ Ինչո՞ւ քաղաքացիները պետք է Ձեզ ընտրեն: - Միանշանակ այս քանակի կուսակցությունները մեր փոքր երկրի համար իրոք խճճող են: Իմ կարծիքով՝ քանակը պայմանավորված է նաև ստեղծված հետպատերազմական վիճակով: Ինչու պետք է մեզ ընտրեն, հարցի պատասխանը սա է՝ «Զարթոնքը» չի հավակնում ստանալ քվեների մեծամասնությունը, քանի որ նորաստեղծ կուսակցություն է, սակայն «Զարթոնքը» պատրաստ է Ազգային ժողովում պաշտպանել ազգային արժեհամակարգը: Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
12:24 - 17 հունիսի, 2021
Դատարանը մերժեց Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը |hetq.am|

Դատարանը մերժեց Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ մերժեց «Զարթոնք» կուսակցության հիմնադիր անդամ Վահագն Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Այս մասին ասաց Չախալյանի պաշտպաններից Միքայել Շխիմյանը։ Վահագն Չախալյանը համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Չախալյանն ասաց, որ իր խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում ևս այս մասին հայտարարել է։ «Մեղադրանքը սին է։ Դեպքի վայրից 300-400 մետր հեռավորության վրա ինձ ձերբակալել են, բայց նշել, թե այդպիսով կանխել են իմ կողմից հանցանքի կատարումը»,- ասաց Չախալյանն և հավելեց, որ ինքը ոչ միայն հանրահավաքի վայրից հեռու գտնվող տարածից, այլ նաև հանրահավաքի ավարտից շուրջ 30 րոպե անց է ձերբակալվել։ Նշենք, որ Չախալյանը մեղադրվում է հունվարի 28-ին Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այդ օրը քաղաքացիները Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը։ Վերջիններիս մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություններ ներկայացվել դատարան, որոնք, մերժվել են։ Այս որոշումները դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, քննելով Չախալյանի և Չոբանյանի խափանման միջոցի հարցով դատախազության բողոքները, որոշել է դատական ակտերը բեկանել ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Չախալյանի խոսքով՝ դատական նիստի ընթացքում մեղադրողը մեջբերել է գործով մյուս մեղադրյալների՝ լրատվամիջոցներին տրված հարցազրույցներից դրվագներ, ապա դրանցով հիմնավորված համարել Չախալյանին կալանավորելու անհրաժեշտությունը։ «Ասում են՝ Պողոսը սա է ասել, Կիրակոսը` սա է ասել, կալանավորեք Չախոլյանին։ Սրանից մենք ի՞նչ եզրակացություն պետք է անենք»,- ասաց Վահագն Չախալյանը։ Վերջինս հիշեցրեց, որ «Զարթոնք» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավի մեջ է գտնվում, պնդեց, որ իշխանությունն առանց այն էլ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ուժերի համար հավասար պայմաններ չի ստեղծել, և այս կարևոր ու քարոզարշավի համար տրված առանց այն էլ սուղ ժամանակաշրջանում իրեն կանչել են դատարան՝ խափանման միջոցի հարցով դատական նիստին։ Մեր հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ քարոզարշավի ընթացքում Չախալյանի նկատմամբ հետապնդումը ոչ թե բացասական, այլ դրական ազդեցություն ունենա կուսակցության համար, Չախալյանը պատասխանեց, որ գուցե այդպես լիներ, եթե իրենք չգտնվեին ինֆորմացիոն վակուումի մեջ։ «Մեր նկատմամբ ապօրինությունները ինֆորմացիոն վակուումի պայմաններում են տեղի ունենում»,- ասաց Չախալյանը։ «Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են համարում, որ Չախալյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում այն պայմաններում, երբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ավելի վաղ, քան «Զարթոնք» կուսակցությանը անդամակցելը։ Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ այս հետապնդումը հենց Վահագն Չախալյանի նկատմամբ է, այն նպատակ է հետապնդում կանխելու վերջինիս ակտիվ գործունեությունը։ Զոհրաբյանը դիտարկեց, որ Չախալյանը միշտ է զբաղվել ակտիվ գործունեությամբ և պայքար մղել ապազգային ծրագրերի դեմ։ Ըստ Զոհրաբյանի՝ իշխանությունը Չախալյանին վերագրում է մի արարքի կատարում, որը նա չի կատարել։ Փաստաբանների պալատի նախագահն ասում է, որ շատ հավաքների ժամանակ են քաղաքացիները փորձել ճեղքել ոստիկանների կազմած պատը, 2018-ին այդպես վարվել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, Զոհրաբյանի խոսքով՝ Փաշինյանն անգամ վարչապետ եղած ժամանակ է նման փորձ արել Ազգային ժողովում, և այս պայմաններում ընտրողաբար մոտենալը հարցին ու Չախալյանի նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելն է, որ իրենց հիմք է տալիս ասելու, որ Չախալյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում։ Շարունակությունը՝ hetq.am-ում
16:59 - 14 հունիսի, 2021
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրը Շիրակում է |armenpress.am|

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրը Շիրակում է |armenpress.am|

armenpress.am: Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրն սկսեց Շիրակի մարզում: Կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը տարբեր համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով գործող իշխանություններին նշեց, որ իշխանությունները ձախողել են տարբեր ոլորտներում: «Մենք պետք է պայքարենք մեր արժեհամակարգի համար: Մենք հիմա չենք կարող ձեզ սարեր խոստանալ, չենք կարող ասել, թե ձեր վարկերը կփակենք, արագաչափերը կվերացնենք: Մենք կարող ենք ասել, որ դուք ունեք արժեհամակարգի պաշտպան, և ձեզ հետ միասին կնստենք ու այդ խնդիրները կլուծենք»,-ասաց Արա Զոհրաբյանը: Կուսակցության ներկայացուցիչներն իրենց ելույթներում անընդունելի համարեցին հասարակության պառակտվածությունը, միմյանց հանդեպ թշնամանքը: Եվ դա խանգարեց վերջին պատերազմի ելքը որոշելու հարցում: Նրանք կոչ արեցին ազգային շահերից շարժվող քաղաքական ուժերին ուշադրության կենտրոնում պահել: Կուսակցությունն առաջնահերթություն է համարում հասարակության համախմբումն՝ ընդգծելով, որ այս պառակտվածությունը Հայաստանի շահերից չի բխում, ավելին՝ ջուր է լցնում թշնամու ջրաղացի վրա: Նրանք ընդգծեցին՝ երկիրը հզոր է իր գյուղերով:
14:32 - 12 հունիսի, 2021
«Զարթոնք»-ի նպատակը ազգային արժեքների հենքի վրա իրավական, ժողովրդավարական, սոցիալական ինքնիշխան պետություն ստեղծելն է |hetq.am|

«Զարթոնք»-ի նպատակը ազգային արժեքների հենքի վրա իրավական, ժողովրդավարական, սոցիալական ինքնիշխան պետություն ստեղծելն է |hetq.am|

hetq.am: «Այս տարիների ընթացքում հետևողականորեն թիրախավորվել են մեր ազգային արժեքները, ընտանիքը, բանակը, եկեղեցին, և մենք գտնում ենք, որ ազգային դիմագծի ջնջման հակառակ դաշտում ազգային գաղափարները կրող, պահպանող ուժերը քիչ են, և այդ ամենը նպաստել է, որ կորցնենք մեր ազգային դիմադրողականությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր անդամ Տաթևիկ Բուջատյանը։ Վերջինիս խոսքով՝ տարիներ առաջ աբսուրդ կթվար հանգամանքը, որ Հայաստանը լուռ հետևում է, թե ինչպես է թշնամին իր պետության տարածք է ներխուժել ու քիչ-քիչ առաջանում, իսկ այժմ ինքնապաշտպանական բնազդը կարծես թմրած է։ Ահա թե ինչու կուսակցության անդամները որոշել են այն անվանել «զարթոնք»: Բուջատյանն ասում է՝ իրենց նպատակը հայի արժահամակարգը պահպանելն է, և այդ նպատակի իրագործման համար տարբեր մասնագիտության տեր անձինք որոշել են համախմբվել և զբաղվել քաղաքականությամբ։ Կուսակցության հիմնադիր անդամներից Վրեժ Խաչիկյանն էլ ասաց, որ իրենց ցանկանում են ազգային արժեքների հենքի վրա կառուցել իրավական, ժողովրդավարական, սոցիալական ինքնիշխան պետություն։ Խաչիկյանը նշեց, թե արդեն մի քանի տարի է՝ հայ ընտանիքը թիրախավորվել է։ «Հայ մարդու համար ընտանիքը սրբություն է, և, ես վստահ եմ, մեծամասնության համար, ընդունելի է կնոջ և տղամարդու միչև Աստծո կողմից տրված միությունը։ Եթե այս սրբությունը ոչնչացում ենք, որի համար հայ մարդը պատարստ էր կյանքը զոհելու, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը»,- ասաց Վրեժ Խաչիկյանը՝ նշելով, որ բազմաթիվ հարորդիներեր սահմանին զոհվել են՝ հանուն իրենց ընտանիքի անվտանգության։ Կուսակցությունը իր գործունեության հիմքում ազգային, քրիստոնեական արժեքներն է դնում։ Մեր հարցին՝ եթե մի օր կուսակցությունն իշխանության գա, ի՞նչ առաջարկ կունենա Հայաստանի Հանարպետության՝ Քրիստոնեություն չդավանող աձանց համար, ինչպի՞սի դիրքորոշում կունենա սեռական այլ կողմնորոշում և գենդերային ինքնություն ունեցող անձանց նկատմամբ, Վրեժ Խաչիկյանը պատասխանեց որ իրենց կուսակցությունը ընտրության հարցում որևէ սահամանփակում չի դնում և չի տեսնում։ «Յուրաքանչյուր անձ ունի ընտրության իրավունք՝ սկսած կրոնից մինչև ընտանիք կազմելը, և մենք չպետք է խոչընդոտենք, սակայն այդ իրավունքը պետք է իրացվի չափահաս դառնալուց հետո»,- ասաց Վրեժ Խաչիկյանը՝ հիշեցնելով, որ իրենց կուսակցության անդամների մեծ մեծամասնություն են կազմում փաստաբանները, որոնք իրավագիտակից անձինք են։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:28 - 11 հունիսի, 2021
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները շրջել են Կենտրոնի փողոցներով |armenpress.am|

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները շրջել են Կենտրոնի փողոցներով |armenpress.am|

armenpress.am:  ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները իրենց քարոզարշավը մեկնարկել են Կենտրոնի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ օրհնություն ստանալուց հետո կուսակցության թեկնածուները շրջել են Կենտրոնի փողոցներով, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել  նրանց հուզող հարցերին։ «Թեև ակնհայտ է հասարակության խորը հիասթափությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, բայց նաև շատ ոգևորիչ և պարտավորեցնող է, որ մեր բազմաթիվ քաղաքացիներ, վստահելով «Զարթոնքի» հովանու ներքո համախմբված և տարիներ շարունակ ազգային արժեքների պաշտպանությանը լծված գործիչներին, խիստ անհրաժեշտ են համարում մեր քաղաքական ուժի ներկայությունը ազգային ժողովում՝ որպես ազգային արժեքների պահապաններ», - հայտնում են կուսակցությունից։
18:45 - 11 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև  շարունակվում է ընտրապայքարը  |armenpress.am|

Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև շարունակվում է ընտրապայքարը |armenpress.am|

armenpress.am: Հանրահավաքներից ու հանդիպումներից մինչև քաղաքական զբոսանքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արվաշներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրը հանդիպումները անցկացնելու են Երևանի Երիտասարդական մետրոյի հարակից տարածքում՝ Իսահակյանի արձանի դիմաց՝ ժամը 11:00-ին։ Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում և նույն ժամին։ 12։30-ին կուսակցության անդամները կլինեն Հարավ-արևմտյան Բ1 թաղամասում, ապա 16։30-ին Իսահակյան թաղամասում, իսկ 19։00-ին՝ Ծարավ աղբյուր թաղամասում։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արագածոտի և Շիրակի մարզերում։ Ուղղությունը սկսելու են Թալինից, ապա կայցելեն Արտենի, Մարալիկ, Արթիկ և Գյումրի։  «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 11-ին՝ լինելու է Գեղարքունիքի մարզում: Նրանք կայցելեն Մարտունի քաղաք, ապա կլինեն Գավառի հրապարակում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտից լինելու է Տավուշի մարզում։ Բնակիչների հետ հանդիպումները կկայանան 10։30-ից՝ Դիլիջանում, ապա կլինեն նաև Բերդ, Բերդավան, Նոյեմբերյան, Աչաջուր և Իջևան համայնքներում։ «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 11-ին լինելու է Լոռու մարզում։ Անդամները ժամը 12։00-ից լինելու են Տաշիրում, ապա Ստեփանավանում և Ալավերդիում։ Երեկոյան ժամը 20։00-ին դաշինքի ներկայացուցիչ Արշակ Սադոյանը ասուլիով հանդես կգա։ Նա կխոսի սպասվող ընտրությունների վերաբերյալ իրենց ակնկալիքների, ԼՂ հիմնախնդրի և հարակից այլ հարցերի մասին։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Կոտայքի մարզում։ Ժամը 11-ին, Եղվարդի մշակույթի տանը կլինի հանդիպում քաղաքացիների հետ, այնուհետև կայցելեն Նոր Հաճն, Աբովյան, Չարենցավան։ Քաղաքացիների հետ հանդիպում կլինի նաև ժամը 19:00-ին Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի այգում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը թեկնածուների և համակիրների մասնակցությամբ կիրականացնի քաղաքական զբոսանք։ Զբոսանքի մեկնարկը տրվելու է Սարյան պուրակից՝ ժամը 20։00-ին։ «Զարթոնք» կուսակցությունը առավոտյան ժամը 9:00-ից՝ Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կսկսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների 5-րդ օրվա քարոզարշավը։ Կուսակցության հիմնադիր անդամներ Վրեժ Խաչիկյանն ու Տաթևիկ Բուջատյանն էլ ասուլիսով հանդես կգան։ Նրանք կխոսեն ներքաղաքական օրակարգի ու ընտրապայքարի մասին։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավ կանցկացնի ժամը 13։00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հարթակից։  «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ը կներկայանա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը կլինի կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Խզմալյանը, որը կխոսի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի մասին։
09:26 - 11 հունիսի, 2021
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ «Քաղաքացիական պայմանագրի» գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ «Քաղաքացիական պայմանագրի» գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով

«Զարթոնք» ազգային քաղաքացիական կուսակցությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով: Այս մասին հայտնում է «Զարթոնք» ազգային քաղաքացիական կուսակցությունը։ Դիմումի հիմքում դրվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին, 19-րդ հոդվածների, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 2-րդ և 5-րդ հոդվածների նորմերը, իսկ դիմումի առիթ է հանդիսացել վարչապետի լիազորությունները փաստացի զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի կողմից բռնության և ատելության կոչերը: ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:                    
15:44 - 09 հունիսի, 2021