Աննա Դանիբեկյան

Աննա Դանիբեկյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը։

Ծնվել է 1978 թվականին Երեւան քաղաքում:

1997 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը՝ իրավաբան- իրավագետի որակավորմամբ: 2005 թվականին Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում հանձնել է պետական քննություններ եւ ստացել նշված համալսարանի պետական նմուշի դիպլոմ՝ դիպլոմավորված մասնագետի, իրավագետի որակավորմամբ:

2009-2014թթ. հանդիսացել է հայցորդ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի քրեական եւ քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-063» մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1997-1999թթ. աշխատել է «Ավիս» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու: 1999-2004թթ. աշխատել է «Դողագործ» ՓԲԸ-ում (Երեւանի ավտոդողերի գործարան)՝ որպես իրավաբանական բաժնի իրավախորհրդատու: 2003-2007թթ. աշխատել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան, 2007-2008թթ.՝ որպես իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, 2008-2015թթ.՝ որպես իրավաբանական ծառայության պետի տեղակալ:

2006 թվականից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած մի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը: Նրանք երեկոյան մոտեցել են դատավոր Դանիբեկյանին՝ պարբերաբար հարցնելով՝ արդյոք նա կա՞ Նիկոլ Փաշինյանի նշած «վնգստացող դատավորների ցանկում»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել երկրից

Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել երկրից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակվեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանին թույլ տալ Գևորգյանին ս․թ․ ապրիլի 6-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից և մեկնել Հռոմ՝ մասնակցելու ԵԽԽՎ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստին։ Հիբրիդային մասնակցություն այս դեպքում նախատեսված չէ, և Գևորգյանը չի կարող հեռավար մասնակցել։ Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազներն առարկեցին, հիշեցնելով, որ նախկինում դատարանը մերժել է Գևորգյանի նմանատիպ միջնորդությունները։ Դատավոր Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը՝ թույլ չտալով Գևորգյանին մեկնել Հռոմ։
13:56 - 22 մարտի, 2022
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է. պաշտպանների բացակայության պայմաններում չի քննարկվել Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ |tert.am|

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է. պաշտպանների բացակայության պայմաններում չի քննարկվել Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ |tert.am|

tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով (ԵԴ/0253/01/19) դատական նիստը։ Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստից առաջ ստացվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին։ Դատարանը նաև ստացել է Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ, որը սակայն պաշտպանների բացակայության պայմաններում չքննարկվեց։ Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 21-ը։
14:35 - 14 դեկտեմբերի, 2021
Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունները |armtimes.com|

Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունները |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական գործով նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի և Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի՝ Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունները: Նիստի սկզբում Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպանը նշեց, որ մեկ այլ քրեական գործով ինքն ու դատավոր Դանիբեկյանը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանողական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։ Փաստաբանը 2020թ. պաշտպանում էր քաղաքացի Նարեկ Մանթաշյանի շահերը, որը մեղադրվում էր դատավոր Դանիբեկյանի մասին անձնական տեղեկություններ բացահայտելու համար, սակայն հետագայում դատարան կանչվեց որպես վկա:
17:37 - 26 հոկտեմբերի, 2021
Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ Արմեն Գևորգյանը նոր պաշտպան ունի |armenpress.am|

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ Արմեն Գևորգյանը նոր պաշտպան ունի |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակվեց Քոչարյանի և մյուսների գործով քննությունը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ունի երկու նոր պաշտպան՝ փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Լուսինե Սահակյանը։ Կոչուբաևը ներկա չէր նիստին, իսկ Լուսինե Սահակյանը նշեց, որ Գևորգյանի շահերը կարող է պաշտպանել միայն սույն գործով, քանի որ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված մի շարք քրեական գործերով ինքն այլ անձանց է ներկայացրել․ շահերի բախման խնդիր կա։ Քննարկումից հետո Լուսինե Սահակյանը ներգրավվեց որպես Գևորգյանի պաշտպան։ Նիստի ընթացքում Արմեն Գևորգյանը ցանկություն հայտնեց հայտարարությամբ հանդես գալ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով երկրից մեկնելու համար թույլտվության մերժման վերաբերյալ։ Սակայն Դանիբեկյանը թույլ չտվեց ընթերցել հայտարարությունը։ Արմեն Գևորգյանն առարկեց, իսկ պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց ինքը ներկայացնել այդ հայտարարությունը, ինչը դատավորը նույնպես թույլ չտվեց։ Արդյունքում Աննա Դանիբեկյանը հրահանգեց խոսափողը վերցնել փաստաբանի մոտից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ դատավարությունը պիտի ընթանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով․ ըստ այդմ՝ մեղադրյալն իրավունք ունի առարկել նախագահող դատավորի գործողությունների դեմ, նույն իրավունքը սահմանված է նաև պաշտպանի համար։ «Ձեր իրականացրած դատավարությունն էապես շեղվում է Քր․ դատավարությունից»,- ասաց Ալումյանը՝ պահանջելով դատարանից հարգել պաշտպանական կողմի իրավունքները և չխախտել դրանք։ Գործի նյութերին ծանոթանալու համար դատարանը Լուսինե Սահակյանին մեկ շաբաթ ժամանակ տրամադրեց և այսօրվա դատական նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի 5-ը։
15:29 - 28 սեպտեմբերի, 2021
Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց |armtimes.com|

Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Դանիբեկյանը նշեց, որ միջնորդություն է ստացել Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից՝ նիստը հետաձգելու մասին, քանի որ վերջինս գտնվում է արձակուրդում: Դիմելով Գևորգյանին՝ դատավորը նշեց, որ նրա մյուս պաշտպանը՝ Վարդգես Գևորգյանը նույնպես ներգրավված է այս գործում, և հետաքրքրվեց, թե ինչու ասյօր նա չի ներկայացել դատական նիստին: Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ այն ժամանակ դեռ ՍԴ-ի որոշումը չկար ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով, իսկ հիմա այլ գործ է քննվում, և նա նպատակահարմար չի գտնում, որ Վարդգես Գևորգյանը ներկայանա այս նիստերին: Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ նորմալ չէ, երբ նախօրոք օր է դատարանը որոշում, իսկ պաշտպանական կողմի պաշտպանը արձակուրդ է գնում այդ օրերին. «Բացակայությունը հարգելի չէ և խոսում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ունենալու մասին»: Գործով մյուս ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ հիշեցրեց, որ ՍԴ-ի դիմումի հրապարակումից հետո հրավիրված դատական նիստին էլ ներկա չէին դատախազները. Վարդևանյանը նշեց, որ արձակուրդ գնալու մեջ ոչ մի արտառոց չկա, բոլորն էլ իրավունք ունեն արձակուրդ գնալու: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:54 - 25 մայիսի, 2021
Քոչարյանի և մյուսների գործը մտավ դատաքննության փուլ. պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը |armtimes.com|

Քոչարյանի և մյուսների գործը մտավ դատաքննության փուլ. պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը |armtimes.com|

armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Մոտ 2,5 տարի տևած դատական նիստերից հետո այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ անցում է կատարվում դատաքննության փուլ: Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու՝ մինչև ՍԴ-ի կողմից որոշման հրապարակումը. «Որովհետև ՍԴ-ն կարող է միջնորդություն ներկայացնել և 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչել»: Մեժլումյանը հայտարարեց, որ ինքը բացարկ է հայտնում դատավոր Աննա Դանիբեկյանին. «Դուք ուղղորդված եք գործում»: Դատարանի դատաքննության փուլ անցնելու որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ հեռանում են նիստերի դահլիճից. «Սա նման է կրկեսի»,- ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Աննա Դանիբեկյանն էլ ընգծեց, որ Քոչարյանի պաշտպանները լքել են նիստերի դահլիճն առանց դատարանի թույլտվության. «Նրանց բացակայությամբ դատական նիստը չի կարող շարունակվել: Հետևաբար, այն հետաձգվում է»: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
14:44 - 23 մարտի, 2021
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանի ներկա չլինելու պատճառով |armenpress.am|

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանի ներկա չլինելու պատճառով |armenpress.am|

armenpress.am:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ պետք է մասնակցեր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ գործով նշանակված նիստին։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ հաջորդ նիստին դատարանը կանդրադառնա Էրիկ Ալեքսանյանի վարքագծի հարցին։ Մեղադրող կողմը Ալեքսանյանի բացակայության մեջ չարամտության տարրեր գտավ` ասելով, որ սա ամբողջ պաշտպանական կողմի վարքագիծն է: Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող տեղի ունենալ առանց պաշտպանի ներկայության, այսօրվա նիստը հետաձգվեց մինչև մարտի 2-ը՝ ժամը 13:00:
15:01 - 23 փետրվարի, 2021
Յուրի Խաչատուրովը գլխապտույտ, ճնշում ուներ. դատական նիստը հետաձգվեց
 |1lurer.am|

Յուրի Խաչատուրովը գլխապտույտ, ճնշում ուներ. դատական նիստը հետաձգվեց |1lurer.am|

1lurer.am: Դատարանում Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատթարացել է, հրավիրվել է շտապօգնություն: Այդ մասին «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստում հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ նշելով, որ ընդմիջումը հենց այդ պատճառով է երկար տևել:  Դատավորը հետաքրքրվեց Խաչատուրովի ինքնազգացողությամբ, խնդրեց տեղեկություններ փոխանցել: Խաչատուրովն ասաց, որ իրեն վատ է զգացել դեռևս դատական նիստից առաջ: Հաջորդ հարցին՝ կարո՞ղ եք մնալ դատական նիստին, պատասխանեց, որ կարող է, եթե դրա անհրաժեշտությունը կա՝ հավելելով, որ քունը տանում է: «Գլխապտույտ ունեմ, ճնշումս բարձր է, այս պահին՝ 175/100»,- ասաց Խաչատուրովը:  Աննա Դանիբեկյանը նշեց, որ, հաշվի առնելով, որ նման տեղեկություն փոխանցվել է նաև Շտապօգնության բժշկի կողմից, ուստի այս պայմաններում հնարավոր չէ շարունակել դատական նիստը: Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 23-ին՝ ժամը 13.00-ին:    
15:03 - 16 փետրվարի, 2021
Դատավորը մերժեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը |1lurer.am|

Դատավորը մերժեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը |1lurer.am|

1lurer.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալներից Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, որին միացել էին մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս: Որոշումը ենթակա չէ բողոքարկման: «Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին։ Հիշեցնենք՝ Գևորգյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել երեկվա դատական նիստում: Սակայն մեղադրող դատախազներն առարկել էին՝ ընդգծելով, որ 18 ամիս գտնվում են դատաքննության նախապատրաստության փուլում, և որ պաշտպանական կողմից իրավունքի չարաշահում է տեղի ունենում: Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել էր, թե նման միջնորդությունները ծառայեցվում են բացառապես ոչ դատավարական նպատակների՝ դատական նիստերը որևէ ձև տապալելու և գործընթացն այս իրավիճակում բերելու համար:
12:39 - 03 փետրվարի, 2021
Մարտի 1-ի գործով տուժողների կարգավիճակը չի դադարեցվի. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
 |armtimes.com|

Մարտի 1-ի գործով տուժողների կարգավիճակը չի դադարեցվի. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի դատարան ուղարկված գործով տուժողի իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների դատավարական այդ կարգավիճակները չեն դադարեցվի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, լսելով կողմերին եւ խորհրդակցելով տեղում՝ քիչ առաջ որոշեց մերժել պաշտպանական կողմի այդ միջնորդությունը հիմնազուրկ լինելու պատճառաբանությամբ։ Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի վկայակոչած այն հանգամանքին, որ Մարտի 1-ի քրեական գործով տուժողները որպես այդպիսին տուժող ճանաչված չեն անջատված մասի, այսինքն՝ այս քրեական գործի շրջանակում, դատարանն արձագրեց, որ նշված անձինք ճանաչվել են տուժող այն քրեական գործի շրջանակում, որից անջատվել է սույն քրեական գործը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որեւէ նորմ չի պահանջում, որ պայմանականորեն ասված մայր քրեական գործից մաս անջատելուց հետո մայր գործով կարգավիճակ ունեցող անձանց այդ կարգավիճակը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ պետք է վերահաստատվի անջատված գործի շրջանակում կամ նոր որոշում պետք է կայացվի։ Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի վկայակոչած այն փաստարկներին, որ սույն քրեական գործով տուժողները որպես այդպիսին ոչնչով չեն տարբերվում մայր քրեական գործով տուժող ճանաչված, բայց այստեղ չդատակոչված տուժողներից, դատարանն արձանագրեց, որ նշված հանգամանքները դուրս են սույն քրեական գործի շրջանակներից՝ հաշվի առնելով, որ դատարանը չի կարող գնահատական տալ այլ քրեական գործով քննության առարկա հանդիսացող իրադարձություններին եւ իրավասու չէ անդրադառնալու այլ քրեական գործով որպես տուժող հանդես եկող անձանց համապատասխան կարգավիճակ ձեռքբերելու հիմքերին՝ հաշվի առնելով, որ նրանք սույն գործով որեւէ կարգավիճակ չունեն։ Վերոնշյալի հիման վրա դատավոր Աննա Դանիբեկյանը եզրակացրեց, որ չունի հիմքեր տուժողների եւ նրանց իրավահաջորդների կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ․ «Միաժամանակ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործով ամբաստանյալներին մեղսագրվող ենթադրյալ արարքները, դրանց ենթադրյալ հետեւանքները, այդ թվում՝ տուժողների կրած վնասները, բնույթը, աստիճանը, պատճառական կապը ենթադրյալ գործողությունների հետ, հանդիսանում են սույն քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքներ, այսինքն՝ պետք է հերքվեն կամ հաստատվեն դատաքննության փուլում, հետեւաբար պաշտպանության կողմը զրկված չէ հետագայում նման միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից»,- ասաց դատավորը։ Ավելի մանրամասն՝ Armtimes.com-ում։
15:40 - 08 սեպտեմբերի, 2020
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունը կքննվի դռնփակ
 |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունը կքննվի դռնփակ |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի մի հատվածն անցկացնել դռնփակ։ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը նշեց, որ ցանկանում են ներկայացնել իրենց պաշտպանյալի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը, որի քննությունը դատարանն օգոստոսի 4-ին հետաձգել էր՝ հաշվի առնելով, որ բացակայում են Էական հանգամանքների վերաբերյալ որոշակի տվյալներ։ Պաշտպանը նշեց, որ իրենք պատրաստ են այժմ ներկայացնել այն տվյալները, որ անհրաժեշտ էին դատարանին՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Վարդեւանյանը միաժամանակ խնդրեց դարձյալ դռնփակ ռեժիմում պարզաբանել, թե ինչու են անհրաժեշտ համարում միջնորդությունը քննարկել դռնփակ կարգով։ Դատավորը դատավարությանը ներկա գտնվող անձանց խնդրեց լքել նիստերի դահլիճը։
15:33 - 08 սեպտեմբերի, 2020
ԲԴԽ-ն բավարարել է Աննա Դանիբեկյանի դիմումը և որոշել ևս 6 ամսով երկարաձգել նրա անուն–ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու ժամկետը
 |tert.am|

ԲԴԽ-ն բավարարել է Աննա Դանիբեկյանի դիմումը և որոշել ևս 6 ամսով երկարաձգել նրա անուն–ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու ժամկետը |tert.am|

tert.am: Բարձրագույն դատական խորհուրդը օրերս բավարարել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը և որոշել ևս վեց ամսով երկարաձգել նրա անուն–ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու ժամկետը։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ որոշումից։ Նման որոշման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող առանձնակի բարդության գործերի քննությունն ավարտված չլինելու հանգամանքը, ինչպես նաև հաշվի է առնվել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը։ Նշենք, որ արդեն մեկ տարի է՝ Աննա Դանիբեկյանի վարույթում է քննվում Մարտի մեկի գործով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը, որը շուրջ 80 հատոր է։
19:36 - 17 օգոստոսի, 2020
Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը |factor.am|

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը։ Դատարանը սա պատճառաբանեց այն հանգամանքով, որ պաշտպանները հրաժարվեցին կալանքի տակ դրված գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել։ Դատավորը նշեց, որ միջնորդության քննարկումը տեղի կունենա դատաքննության փուլում։ Այս որոշումից հետո պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց․ «Այսինքն՝  դատարանը չի բացառում, որ իր իսկ կողմից կայացրած որոշումն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են, կարող է մնալ ուժի մեջ»։ Ավելին՝ stardoll.com-ում։
14:51 - 04 օգոստոսի, 2020