Դատավորը մերժեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը |1lurer.am|
12:39 - 03 փետրվարի, 2021

Դատավորը մերժեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը |1lurer.am|

1lurer.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալներից Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, որին միացել էին մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս: Որոշումը ենթակա չէ բողոքարկման: «Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին։

Հիշեցնենք՝ Գևորգյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել երեկվա դատական նիստում: Սակայն մեղադրող դատախազներն առարկել էին՝ ընդգծելով, որ 18 ամիս գտնվում են դատաքննության նախապատրաստության փուլում, և որ պաշտպանական կողմից իրավունքի չարաշահում է տեղի ունենում: Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել էր, թե նման միջնորդությունները ծառայեցվում են բացառապես ոչ դատավարական նպատակների՝ դատական նիստերը որևէ ձև տապալելու և գործընթացն այս իրավիճակում բերելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել