Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Ստամբուլում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

Ստամբուլում արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Ստամբուլում հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպմանն արձանագրվել է, որ մի շարք հարցերում՝ մասնավորապես մերձավորարևելյան թեմաների շուրջ, Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։  Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն՝ անդրադառնալով Ստամբուլում հունիսի 20-ին կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև։  Կոստանյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, թե՛  Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի տարածաշրջաններին վերաբերող  հարցեր։  «Արձանագրվել է, որ մի շարք թեմաների՝ մասնավորապես մերձավորարևելյան թեմաների շուրջ, Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։ Ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ՝ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք։ Թուրքական կողմի դիրքորոշմանը, կարծում եմ, ծանոթ եք»,-նշել է Վահան Կոստանյանը։  Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը 2022 թվականի հուլիսին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը կբացեն երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Այդ պայմանավորվածությունը, սակայն, մինչ օրս կյանքի չի կոչվել։ Թուրքական կողմն այդ պայմանավորվածության իրականացումը միշտ կապել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։ 
14:42 - 26 հունիսի, 2025
Թուրքիա-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը կօգնի հասնել առևտրային նպատակներին. Էրդողանը՝ Թրամփին |azatutyun.am|

Թուրքիա-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը կօգնի հասնել առևտրային նպատակներին. Էրդողանը՝ Թրամփին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ ասել է, որ պաշտպանության արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը կօգնի հասնել թուրք-ամերիկյան 100 միլիարդ դոլար փոխադարձ առևտրի նպատակին: Այս մասին հաղորդել է Թուրքիայի նախագահական գրասենյակը չորեքշաբթի վաղ առավոտյան։ Հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, ներառյալ՝ էներգետիկա և ներդրումներ։ Էրդողանը նաև ողջունել է Իրանի և Իսրայելի միջև ԱՄՆ-ի ջանքերով ձեռք բերված հրադադարը և շեշտել երկխոսության կարևորությունը Գազայի մարդասիրական աղետին վերջ դնելու գործում։ Սպիտակ տունը դեռ չի հայտնել հանդիպման մասին:
09:21 - 25 հունիսի, 2025
Թրամփն ու Էրդողանն այսօր կհանդիպեն

 |factor.am|

Թրամփն ու Էրդողանն այսօր կհանդիպեն |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու, գրում է թուրքական NTV-ն: Նշվում է, որ Էրդողանն այսօր երեկոյան՝ ժամը 23:30-ին, կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկօրյա գագաթնաժողովը, որտեղ կքննարկվեն Եվրոպայի անվտանգության և պաշտպանության ծախսերը, ենթադրվում է, որ կլինի ամենակարևոր հանդիպումը Սառը պատերազմից ի վեր։ Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգ գնելու որոշումից հետո։ Այս որոշումից հետո ԱՄՆ-ն արգելափակել է Թուրքիայի կողմից F-35 կործանիչների գնումը։ Bloomberg-ի տվյալներով՝ Էրդողանը կփորձի համոզել Թրամփին վերացնել արգելքը՝ երաշխիքներ տալով, որ C-400 համակարգը կօգտագործվի վերահսկվող եղանակով։ Թուրքիան պնդում է, որ F-35-երի գնումը թույլ կտա իր բանակին գործել ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ համատեղ և կբարձրացնի զսպման ուժը դաշինքի հարավարևելյան թևում։ Bloomberg-ին տված աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել  40 հատ F-35 և 40 F-16։ Նշվում է, որ Անկարան ցանկանում է ստանալ GE ​​Aerospace-ի կողմից արտադրված F110 և F404 շարժիչներ, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ում արտադրված կործանիչներում, ինչպես նաև Թուրքիայի երկշարժիչ KAAN կործանիչում և Hürjet ուսումնական ինքնաթիռներում: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
19:30 - 24 հունիսի, 2025
Էրդողանը օրինական է համարում Իսրայելի հարձակումից պաշտպանվելու Իրանի իրավունքը
 |hetq.am|

Էրդողանը օրինական է համարում Իսրայելի հարձակումից պաշտպանվելու Իրանի իրավունքը |hetq.am|

hetq.am: Իրանը Իսրայելի հարձակումից պաշտպանվելու օրինական իրավունք ունի։ Այդ մասին Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ։ «Իրանի համար միանգամայն բնական է, օրինական և իրավաբանորեն հիմնավորված պաշտպանել իրեն Իսրայելի անունով ավազակապետությունից և այդ երկրի կողմից իրագործվող պետական ահաբեկչությունից»,- նշել է նա։ Նա ընդգծել է, որ Թուրքիան անվտանգության ուժեղացված միջոցներ է ձեռնարկել Իսրայելի և Իրանի հակամարտության պատճառով։ «Մեր համապատասխան հաստատությունները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում՝ Իսրայելի հարձակումների հնարավոր հետևանքների դեպքում։ Մենք պատրաստ ենք բոլոր տեսակի սցենարներին»,- թեման եզրափակել է նա։
16:42 - 18 հունիսի, 2025
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը

Այսօր՝ հունիսի 14-ին, հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։  Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը մտահոգություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի Պետության միջև իրավիճակի սրման կապակցությամբ։ Երկու երկրների ղեկավարները ընդգծել են լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև խնդիրները բանակցությունների ճանապարհով հարթելու կարևորությունը։ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերային և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։ Նրանք անդրադարձել են նաև հետագաշփումներին վերաբերող հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:57 - 14 հունիսի, 2025
Վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում. խոսնակ
 |civilnet.am|

Վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում. խոսնակ |civilnet.am|

civilnet.am: Վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վարաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թուրքիայի նախագահն ընդգծել էր տարածաշրջանում համապարփակ կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և իր գոհունակությունը հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների վերաբերյալ։ Մայիսի 16-ին Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին Տիրանայում:
18:04 - 12 հունիսի, 2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է, մենք գոհ ենք դրանից․ Էրդողան
 |civilnet.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է, մենք գոհ ենք դրանից․ Էրդողան |civilnet.am|

civilnet.am: Մենք արդեն ուզում ենք խաղաղություն և անդորր տեսնել Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լաչինից Թուրքիա վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Հայտնում է Anadolu գործակալությունը։ «Տարածաշրջանում կայուն խաղաղությունը բոլորին օգուտ կբերի։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է, մենք գոհ ենք դրանից։ Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացին և անհրաժեշտ ներդրումն ենք կատարում։ Ձեռք բերված խաղաղությունը արժեքավոր կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև մեր երկրի համար։ Մենք Հայաստանի հետ զգուշավոր կարգավորման գործընթաց ունենք։ Մեր երկու երկրներն էլ կշահեն խաղաղությունից և կարգավորումից։ Հետևաբար, անհանգստանալու պատճառ չկա», – ասել է Էրդողանը։ Խոսելով բուն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին, Թուրքիայի նախագահը կիրառել է «Զանգեզուրի անցում» ձևակերպումը։ Այս համատեքստում Էրդողանը նշել է, որիրենք ակնկալում են, որ Իրանը կաջակցի այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը և զարգացմանը։ «Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ, յուրաքանչյուր միջանցք ոչ միայն տնտեսական օգուտ կբերի, այլև, վերջին հաշվով, երկրներին ավելի կմոտեցնի միմյանց»,- նշել է Թուրքիայի առաջնորդը։ Թուրքիայի նախագահը մայիսի 28-ին այցելել էր Լաչին, Ադրբեջանի նախագահի հետ մասնակցել Լաչինի օդանավակայանի բացմանը։
15:47 - 29 մայիսի, 2025
Ալիևը երախտագիտություն է հայտնել Թուրքիային և Պակիստանին 44-օրյա պատերազմում աջակցության համար |factor.am|

Ալիևը երախտագիտություն է հայտնել Թուրքիային և Պակիստանին 44-օրյա պատերազմում աջակցության համար |factor.am|

factor.am: Բերձորում մեկնարկել է Բաքվի, Անկարայի և Իսլամաբադի եռակողմ գագաթնաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևն իր ելույթում հայտարարել է, թե «Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը միշտ էլ եղել են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արդարության կողմում»։ «Մենք կրկին մեր երախտագիտությունն ենք հայտնում այն ​​քաղաքական և բարոյական աջակցության համար, որը Թուրքիան և Պակիստանը ցուցաբերել են մեր երկրին 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրերից ի վեր։ Ադրբեջանն իր հերթին միշտ եղել է Թուրքիայի և Պակիստանի կողքին։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր ժողովուրդների միասնությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա նշել է, թե «Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության արդյունքում փոխվել է ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության էներգետիկ քարտեզը։ «Մեր երկրները կարևոր դեր են խաղացել էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այսօր մեկնարկել են վերականգնվող էներգիայի արտադրության և արտահանման խոշորածավալ նախագծեր։ Բացի այդ, Ասիան ու Եվրոպան Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով կապող տրանսպորտային ուղիները ռազմավարական նշանակություն ունեն։ Մենք վստահ ենք, որ Պակիստանի ակտիվ մասնակցությունը այս նախաձեռնությանը՝ բազմամոդալ բեռնափոխադրման երթուղու զարգացման միջոցով, կնպաստի մեր համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Ալիևը։ Նա խոսել է նաև երեք երկրների միջև ռազմական համագործակցությունից․ «Պաշտպանական համագործակցությունը մեր գործընկերության կարևոր ոլորտներից մեկն է։ Համատեղ զորավարժությունները և ռազմատեխնիկական նախագծերը ամրապնդել են մեր զինված ուժերի ներուժը։ Մեր ռազմական համագործակցությունը ամրապնդում է խաղաղությունն ու կայունությունը ամբողջ տարածաշրջանում»։
16:16 - 28 մայիսի, 2025
Էրդողանն ու Զելենսկին նախօրեին բանակցել են, հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել |azatutyun.am|

Էրդողանն ու Զելենսկին նախօրեին բանակցել են, հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայում նախօրեին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Ըստ թուրքական Anadolu գործակալության՝նախագահական համալիրում մամուլի համար փակ երկկողմ հանդիպումն ու աշխատանքային ընթրիքը՝ պատվիրակությունների մասնակցությամբ, տևել է 2 ժամ 45 րոպե։ Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Քըլըչը։ Հանդիպումից մանրամասներ կողմերը չեն հաղորդում։ Հանդիպումից հետո Զելենսկին X-ում միայն շնորհակալություն է հայտնել «Էրդողանի թիմին և Թուրքիայի ժողովրդին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար»։ Զելենսկին երեկ է ժամանել Թուրքիա, որտեղ նախատեսված են ուկրաինական հակամարտության հարցով ռուս-ուկրաինական բանակցությունները։
10:52 - 16 մայիսի, 2025
Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն. Թրամփ |azatutyun.am|

Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն. Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները: «Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում զրույցից հետո: Ըստ Դոնալդ Թրամփի՝ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցը «շատ լավ և արդյունավետ էր»: Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պատերազմի, Սիրիայի և Գազայի հետ կապված հարցեր։ Թուրքական կողմը հայտնում է, որ Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բանակցություններին և ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ջանքերին: «Ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ աշխատելու հնարավորությանը անհեթեթ, բայց մահացու պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հենց հիմա վերջ դնելու ուղղությամբ»,- Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Լուսանկարի աղբյուրը՝ AFP  
10:07 - 06 մայիսի, 2025