Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները. փոխվարչապետ |tert.am|
14:00 - 12 հունիսի, 2024

Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները. փոխվարչապետ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով քննարկվում է 300 կացարանի նախագիծ, շուտով կսկսվեն այդ կացարանների հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարանների աշխատանքների մեկնարկը երբ է տրվելու:

«Սոցիալական բնակարանային ֆոնդը զարգացնելու ուղղությամբ մենք նույնպես աշխատանքներ իրականացնում ենք: Նախարարությունն այդպիսի առնվազն 300 կացարանների նախագծեր է քննարկում: Շուտով մենք կանցնենք դրանց հիմնանորոգման աշխատանքներին»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել