Էդմոն Մարուքյանը կարևորեց ազգային համաձայնության և միասնության կառավարության ձևավորումը |armenpress.am|
11:57 - 17 հունիսի, 2021

Էդմոն Մարուքյանը կարևորեց ազգային համաձայնության և միասնության կառավարության ձևավորումը |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ներկայումս Հայաստանում այլևս որևէ քաղաքական ուժ չի կարող համարվել ամբողջական ժողովրդի աջակցությունը ունեցող ուժ, և որևէ մեկը չի կարող համարվել ժողովրդական առաջնորդ: Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ էլէկտորալ իրավիճակի ոչ մի ուժ չի հաղթելու այս ընտրություններում:

«Ինչպես ասում է «Լուսավոր Հայաստան»-ը՝ պետք է հաղթի ժողովուրդը: Դա նշանակում է, որ Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն, որտեղ բոլորը իրենց փոքր, մանր ճիշտը մի կողմ են դնելու և պարտավորված են զգալու այդ պրոֆեսիոնալ կառավարությանը աջակցություն ցուցաբերել՝  յուրաքանչյուրը իր ներդրումը ունենալով: Միայն այդ պարագայում երկիրը կարող է դուրս գալ այս վիճակից»,- ասաց Մարուքյանը:

 

Մարուքյանի խոսքով`«Լուսավոր Հայաստան»-ը իրեն տեսնում է այդ համերաշխությունը բերողի առաքելություն իրականացնողի դերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել