Տեղյա՞կ եք՝ իրավիճակը սադրելու մեջ տիկին խոսնակն ում է մեղադրում․ Ջուլհակյանի հարցը՝ փոխարտգործնախարարին
17:52 - 19 սեպտեմբերի, 2023

Տեղյա՞կ եք՝ իրավիճակը սադրելու մեջ տիկին խոսնակն ում է մեղադրում․ Ջուլհակյանի հարցը՝ փոխարտգործնախարարին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընթերցեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, որում ասված է․ «Մենք գիտենք, թե ինչ է պետք անել իրավիճակը կարգավորելու համար՝ կատարել պայմանավորվածությունները և չսադրել իրավիճակը»։ Ջուլհակյանը ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին հարց ուղղեց․ «Դուք արդյոք տեղյա՞կ եք՝ իրավիճակը սադրելու մեջ տիկին խոսնակն ում է մեղադրում եւ ինչ պայմանավորվածությունների կատարման մասին է խոսքը»։

ԱԳ փոխնախարարն ասաց․ «Չեմ հասցրել լիարժեք ծանոթանալ նրա հայտարարություններին այս պահի դրությամբ, բայց ՀՀ-ն իր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է եւ կատարում է»։

Ջուլհակյանն արձագանքեց, որ ինքը տեղյակ է, որ ՀՀ-ն իր ստանձնած պարտավորությունները կատարել է եւ կատարում է, այդ թվում՝ նոյեմբերի 9—ի հայտարարությամբ ստանձնած․ «Բայց ի՞նչ եք կարծում, ՌԴ մեր գործընկերներն ինչո՞ւ են  ասում, որ կան չկատարված պարտավորություններ»։

ԱԳ փոխնախարարհն ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ ինչի մասին է այդ արտահայտությունը․ «Այսինքն՝ եթե ասում են, որ կան չկատարված պարտավորություններ, պետք է նաեւ ասեն՝ ինչի մասին է խոսքը, դրա մասին չի հնչել արտահայտություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել